Լուրեր
ԵՄ-ն կարող է ՀՀ-ում բարեփոխումների տեմպերն արագացնել, ծավալը մեծացնել. Արման Եղոյան
  • 13:39
  • 2019-04-12
  • Դիտումներ՝ *

Բուխարեստում, Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված Եվրոպայի ներկա եւ ապագա խնդիրներին վերաբերող խորհրդաժողովում մենք ներկայացրեցինք Հայաստանի եւ ԵՄ-ի զարգացման հեռանկարների մեր տեսլականը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Ես շեշտադրում արեցի, որ Հայաստանն արդեն սկսել է բարեփոխումները, որոնց մեծ մասը համընկնում է այն օրակարգի հետ, որը ԵՄ-ն մեզ հետ ուներ: Հայաստանը դա անում է ոչ թե ավելի խրախուսանք ստանալու համար, այլ մեր քաղաքացիների պահանջից ելնելով: Դա մեր տեսլականն է եւ ԵՄ-ն կարող է մասը լինել այդ բարեփոխումների: ԵՄ-ն բացառիկ հնարավորություն ունի այս պատմական շրջանում մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին, որոնք այսպես թե այնպես տեղի են ունենալու, պարզապես ԵՄ-ն կարող է դրանք արագացնել: ԵՄ-ն իր աջակցությամբ կարող է բարեփոխումների տեմպերն արագացնել, ծավալը մեծացնել»,-ասաց Եղոյանը:

  • Դիտումներ՝ *