Եթե վարչապետը ուժեղ է, չի նշանակում, որ նա կտրուկ լուծումներ պիտի տա տեղում՝ շրջանցելով օրենքներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս Փաշինյանի այցին Նորագավիթի ավտոմաքսատուն, որտեղ նա կարգադրել էր որոշ աշխատակիցներին դիմում գրել և դուրս գալ աշխատանքից:
«Բոլորը նշում են «Մաքսային ծառայության մասին» օրենքը, երբ ծառայողը իր վարքագծի կամ անգործության պատճառով վերադասի մոտ կորցրել է իր վստահությունը, և դա բավարար է իրեն աշխատանքից հեռացնելու համար: Բայց նույնիսկ այս դրույթը ենթադրում է որոշակի պրոցեսային գործընթաց և դրա միջով անցնելու պարագայում է հնարավոր պարզել դա անգործոթյուն է, թե ոչ, դա աշխատողի պարտականությունն է, թե ոչ», – ասաց նա: