Իլոն Մասքի SpaceX ընկերության Falcon Heavy հրթիռը գործարկվել է Ֆլորիդայի տիեզերակայանում՝ հաջողությամբ ուղեծիր դուրս բերելով սաուդյան Arabsat-6A արբանյակը։ Այս մասին ասվում է ընկերության Twitter-յան էջում։
«Հաստատված է Arabsat-6A-ի բարեհաջող թռիչքը գեոսինխրոնային փոխանցման ուղեծրում՝ Falcon Heavy-ի առաջին կոմերցիոն առաքելության ավարտը»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Քանվերալ հրվանդանի հարթակում հաջողությամբ վայրէջք են կատարել ծանր հրթիռի երկու սաստկացուցիչներ և կենտրոնական բլոկը։
Liftoff! pic.twitter.com/bwIfABbhIA
— SpaceX (@SpaceX) April 11, 2019