Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Մեր բռնցքամարտիկները կիսաեզրափակչի մենամարտերը կանցկացնեն վաղը՝ ապրիլի 12-ին: