«Մամուլի հետ սուրճ» հաղորդման ապրիլի 12-ի հյուրը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ձերբակալված կեղծ օգտատիրոջը և նշեց.«Կարևոր , որ ԱԱծ-ն շատ ինֆորմացիա տա հասարակությանը, մենք մինչ այսօր չգիտենք ով է այդ անձնավորությունը, չգիտենք հատկապես որ գրառումների համար է այդ գործողությունը կատարվել և ընդհանրապես հարցական է՝ ինչու է հենց ԱԱԾ-ն դրանով զբաղվում»։
Գեղամ Վարդանյանի դիտարկմամբ՝ ընդհանրապես «ֆեյք» օգտատեր արտահայտությունը չպետք է դեմոնիզացնել.«Ֆեյքը մարդ է, որ իր ասելիքը ոչ իր անվան տակ է ներկայացնում։ Չի կարելի ամեն ինչ դիտարկել «ֆեյքի» տակ, դեմոնիզացնել ու հասարակությանն ասել, որ ֆեքերը հեսա ձեզ կուտեն։ Շատ հարմար ստեղծել կերպար, այդ կերպարը դեմոնիզացնել ու դրա տակ թաքնվելով գործողություններ իրականացնել»։