Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Հայաստանի կողմնորոշման խորությունը. պատերազմի և հեղափոխության շրջադարձը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի վարչապետի ելույթից հետո հնչած հարցերից մեկում ԵԽԽՎ պատվիրակը փորձում էր պարզել՝ Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ ռուսամետ: Նիկոլ Փաշինյանը տվեց դրա ավանդական պատասխանը, որ կիրառել է տևական ժամանակ՝ պետք է լինել հայամետ: Իհարկե հասկանալի է, որ հարցադրման ներքո նկատի է առնվում բոլորովին այլ բան, քան պարզ «մետը»: Խոսքը, իհարկե, այն մասին է, թե արդյո՞ք Հայաստանը շարունակելու է մնալ ռուսական քաղաքականության ծիրում, այսինքն՝ դրանում տեղավորել իր քաղաքականությունը, հաճախ այդ համատեքստում հրաժարվելով նաև սեփական շահերից և անհրաժեշտություններից, տարակուսանք առաջացնելով այլ գործընկերների և ուժային կենտրոնների մոտ:

Այդ հարցի հիմքը տվել է հենց Հայաստանը, իր նախորդ տարիների քաղաքականությամբ և հատկապես այն քայլերով, որոնք առավել աղաղակող բնույթ կրեցին սեպտեմբերի 3-ից հետո, 2013 թվականին: Այլապես, ի վերջո, ամեն ինչ էլ տեղավորվում է «հայամետության» շրջանակում, մեկը «հայամետություն» է բնորոշում իր խիստ ռուսական կողմնորոշումը, մյուսը՝ խիստ արևմտյան: Ընդ որում պետք է արձանագրել, որ հայամետությունը կարող է պարունակել թե՛ մեկը, թե՛ մյուսը, շատ կոնկրետ հարցերում: Միաժամանակ հասկանալի է նաև, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ընտրել այդ պատասխանը: Նա այդ միջոցով փորձում է խուսափել որևէ կենտրոնում դժգոհություն կամ հարցեր առաջացնող ձևակերպումներից: Սկզբունքորեն դա սխալ էլ չէ, բայց, եթե հարցը դիտարկում ենք ամբողջության մեջ: Ամբողջության մեջ էլ սխալ է դառնում հարցադրումը այս կամ այն կողմնորոշման մասին, որովհետև այդ դեպքում պետք է պարզապես հարցնել՝ ինքնիշխա՞ն է Հայաստանը, թե՞ ոչ: Համենայնդեպս, եթե 2013 թվականի իրականությունը, նաև հետագա հաջորդած մի քանի տարիները հիմք էին տալիս Հայաստանին հարցնել կողմնորոշումների մասին՝ սկսած 2016 թվականի Ապրիլյան քառօրյայից, և առավել ևս թավշյա հեղափոխությունից հետո՝ համաշխարհային զարգացումներով և մթնոլորտով զուգորդված, կողմնորոշումների մասին հարցը, թերևս, անտեղի է ու ժամանակավրեպ:

Օրինակ, այդ իմաստով, դեռևս թավշյա հեղափոխությունից հետո առիթ եմ ունեցել մի քանի անգամ արձանագրելու, որ սկզբունքորեն փոխվում է Հայաստանի արտաքին քաղաքական կառուցվածքը հենց խորքից, եթե մենք տեղի ունեցողը գնահատում ենք ժողովրդավարական փոփոխություն:

Եթե թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորվում է ժողովրդավարական հասարակարգ, իրապես կոռուպցիայի դեմ համակարգային ու հետևողական պայքար, եթե ներդրվում է քաղաքական և տնտեսական մրցակցության ինստիտուտ, ընտրական մեխանիզմ, սահմանադրական կառավարման կարգ, ապա այստեղ մենք հանգում ենք մի եզրակացության՝ Հայաստանում ներդրվում է պետական քաղաքականության ժողովրդավարական, ըստ այդմ՝ եվրոպական կամ եվրաատլանտյան մոդել: Ի վերջո ո՞րն է Հայաստանի եվրաինտեգրացիայի, կամ Արևմուտքի հետ հարաբերության խորացման ռազմավարական նպատակը՝ Հայաստանի ժողովրդավարացումը, իրավական պետության կառուցումը, քաղաքացիական և տնտեսա-քաղաքական ազատությունների ապահովումն ու պետության արդիականացումը և, ըստ այդմ, ամենի հանրագումարի՝ ինքնիշխանության աստիճանի բարձրացումը: Այդ հանգամանքը անխուսափելիորեն դրական իմաստով իր ազդեցությունն է թողնելու նաև անմիջական արտաքին և անվտանգային քաղաքականության վրա:

Ըստ այդմ, եթե իրական քաղաքականության, պրակտիկ արդյունքի կամ էֆեկտի ռեժիմում ենք դիտարկում հարցը, ապա Հայաստանը գործնականում ավելի կարևոր, սկզբունքային, ընդգրկուն և խորքային կողմնորոշման փուլում է՝ ոչ թե Արևմուտք, թե Ռուսաստան բանալ կողմնորոշման, այլ ամբողջատիրություն-ավտորիտարիզմ-կոռուպցիա՞, թե՞ իրավականություն և ժողովրդականություն կողմնորոշման փուլում: Ըստ այդմ՝ թե՛ Հայաստանի դիտորդական հանրույթից, թե՛ Եվրոպայից հայացքը պետք է լինի հենց այդ խորության, ոչ թե մակերեսի վրա, եթե գործնականում շահագրգռությունը Հայաստանին չվնասելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում