Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնաբանել է «Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը» (ԻՀՊԶ) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունները տարածաշրջանում անվերահսկելի առճակատման կհանգեցնեն։
Նա հավելել է, որ տվյալ պահին տարածաշրջանն առանց այն էլ զգալի բարդությունների հետ է բախվում։
Զարիֆն ընդգծել է, որ հենց ԱՄՆ-ն է պատասխանատվություն կրում ցանկացած հնարավոր հետևանքի համար։