Thursday, 28 03 2024
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով

Կոռուպցիայի դեմ իմունիտետ ունեցող անձինք պետք է դուրս մնան պետական համակարգից. պայքարը պետք է անընդհատ լինի

«Бей своих, чтобы чужие боялись. ասում էին Սովետական միությունում: Հարկավոր է հենց յուրայիններից սկսել: Դա նշանակում է, որ իշխանության համար տարբերություն չկա, թե ով է իրավախախտը, ով է կոռուպցիոները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իշխանության կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարին և աղմկահարույց ձերբակալություններին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ձերբակալվեց առողջապահության փոխնախարարը՝ կաշառք վերցնելու գործով: Օրերս ձերբակալվեց և կալանավորվեց դատավոր: Հարկերից խուսափելու համար երեկ կալանավորվեց «Սպայկա» ընկերության տնօրենը:

Ամեն դեպքում, Արշակյանի խոսքերով՝ ավելի գործնական, ավելի վճռական պետք է լինել, օրենսդրական դաշտ ստեղծել, իրավապահ համակարգը ենթարկել լուրջ կադրային փոփոխությունների։ «Ես մաթեմատիկական բան եմ ասում, բայց առկա կադրերի 70 տոկոսը պետք է պաշտոնանկ արվի, իսկ 30 տոկոսը՝ պահպանվի: Մրցույթ պետք է անցկացվի և մրցույթում հաղթածները մնան համակարգում: Դա արդարության մրցույթ չի լինելու, այլ լինելու է պրոֆեսիոնալների մրցույթ: Դա պետք է արվի և՛ դատարաններում, և՛ քննչական մարմիններում, և՛ ոստիկանությունում: Այդ կառույցներում միայն հաղթողները պետք է պահպանեն իրենց պաշտոնները: Այդ պարագայում արդարադատությունն ավելի վստահելի կլինի: Իսկ առհասարակ, այո, պրոցեսը սկսվում է յուրայիններից: Դա շատ ողջունելի է, քանի որ մյուսները տեսնում են, որ եթե յուրայինները պատժվում են, ապա նույնն էլ իրենց է սպառնում»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ իմունիտետ ունեցող անձինք պետք է ամեն կերպ դուրս մնան կառավարման պետական համակարգից, որի համար պայքարը պետք է անընդհատ լինի:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ևս դրական է համարում, որ իշխանությունները ձերբակալում են նաև յուրայիններին, որոնք ներքաշված են տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ։ «Սա ես շատ դրական եմ գնահատում. դա վկայում է քաղաքական կամքի առկայության մասին, որը փաստորեն դրսևորվում է ոչ միայն նախկինների, այլև ներկաների նկատմամբ»,- վերջերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր Հոկտանյանը։ Նրա խոսքերով, սակայն, կա նաև մի փոքր հիասթափություն, որ հեղափոխությունից հետո կարճ ժամանակաընթացքում ի հայտ եկան հեղափոխության այն «պապուտչիկները», որոնք օգտվեցին հեղափոխության արդյունքներից: «Սպասելի էր, որ հեղափոխական ալիքին նաև փրփուրը կխառնվի»,- ասաց Վարուժան Հոկտանյանը՝ հիշեցնելով հայտնի խոսքը, թե հեղափոխությունը ծրագրում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկները, իսկ օգտվում են տականքները: Իսկ թե ինչպես կարելի է արմատապես վերացնել կոռուպցիան, Վարուժան Հոկտանյանը նշեց՝ կոռուպցիան ուղղակի հանցագործություն չէ, դա նաև մտածելակերպ է. «Հայաստանում պետք է անխուսափելի լինի պատիժը. ոչ միայն կոռուպցիոն, այլև ցանկացած հանցագործություն պետք է պատժվի, այսինքն՝ ոճիր և պատիժ սկզբունքը չպետք է լինի միայն գեղարվեստական գրականության մեջ, այլ նաև իրական կյանքում: Իսկ որպեսզի բանը դրան չհասնի, երկրորդ կարևոր բաղադրիչը կանխարգելումն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում