ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ։ Տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ վիրավորները հոսպիտալացվել են, լուրջ վնասվածքներ չկան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պատահարը տեղի է ունեցել Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում, որի հետեւանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով հոսպիտալացվել է:
Հեղինակ` «Փաստինֆո»