ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը «նոր սկիզբ» կտա Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների եւ կառավարությունների 28 ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք պետք է նոր շունչ հաղորդենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին»,- ընդգծել է նա` հավելելով, որ դաշինքը մասնավորապես մտադիր է որոշում ընդունել հակահրթիռային պաշտպանության համակարգեր ստեղծելու մասին, որին կհրավիրվի իր մասնակցությունը ցուցաբերելու նաեւ Ռուսաստանը: «Այս գագաթնաժողովը վերջին 10 տարիների ընթացքում թերեւս ամենակարեւորն է»,- շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: