Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է

Ձեր երկրի երկրորդ նախագահը բանտում է. ԵԽԽՎ պատգամավորի հարցը Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին.

Հարց – Միջազգային հանրության մեջ կա տեսակետ, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ղեկավարներն ու նրանց ընտանիքների անդամները մեծ հարստություն են կուտակել այս տարիների ընթացքում: Ձեր կառավարությունը մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի հավակնոտ ծրագիր: Հայտնի է նաև, որ Ձեր երկրի երկրորդ նախագահն այս պահին գտնվում է բանտում: Կարո՞ղ եք մեզ ասել, թե կոնկրետ ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել և ինչպիսի՞ արդյունքներ եք արդեն արձանագրել այս ոլորտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ հարցերի համար: Երբ ես մտածում եմ, թե ամենամեծ բանը, որ պետք է անեմ անձամբ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ո՞րն է, իմ միակ և ամենավստահելի պատասխանը հետևյալն է, որ ես անձամբ ինքս կոռուպցիայի մեջ չպետք է ներքաշվեմ, որովհետև ինձ համար չկա ավելի հուսալի գործիք կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու, գործին նվիրված լինելու համար: Եվ շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, որ մարդիկ հավատան դրան, որովհետև ես չեմ կարծում, թե աշխարհում կա մի որևէ վարչապետ և որևէ կառավարություն, որ կանգնում ամբիոնից ասում է՝ գիտեք, այո, ես մտադիր եմ կամաց-կամաց ներգրավվել կոռուպցիայի մեջ: Բոլորն էլ ասում են, որ իրենք չեն պատրաստվում կոռուպցիայի մեջ ներգրավվել, իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ: Եվ այս առումով շատ կարևոր է դառնում իշխանության և կառավարության խոսքի վստահելիությունը: Եվ այս է պատճառը, որ ես նաև միշտ ընդգծում եմ, որ կառավարության ղեկավարի, երկրի ղեկավարի կարգավիճակում իմ գտնվելը իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ քանի դեռ ունեմ մեր ժողովրդի վստահությունը: Եվ սա նշանակում է, որ այդ վստահությունն է ամենակարևոր նախապայմանը, որ մենք կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ, որովհետև, կարծում եմ, բոլորս ենք հասկանում, թե կոռուպցիան, որը շատ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում իշխել է, ինչպիսի լծակներ, ինչպիսի ֆինանսական միջոցներ ունի և ինչպես կարող է նա հակադարձել, եթե իր դեմ պայքարը տեղի ունենա մի միջավայրում, որտեղ չկա վստահություն կառավարության և հանրության միջև: Իհարկե, Դուք ճիշտ եք, և հետևաբար, առաջինը ես, իմ ընտանիքը, հարազատներն այս առումով պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո: Ես շատ կարևոր եմ համարում, որ թափանցիկությունն այսօր Հայաստանում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը չեմ ասի, թե 100 տոկոսով կայացել է, բայց մեծ քայլերով գնում է առաջ: Ցանկանում եմ ասել, որ ընդամենը 10 օր առաջ իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Չեմ ուզում նրա անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս փաստը և այն, որ գործը կքննվի լիարժեք օրինականության և օբյեկտիվության պայմաններում, ևս մեկ ապացույց է, որ մենք վստահորեն գնում ենք այդ ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում