Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Երևանի նոր շեշտադրումն Արցախի հարցում. վարչապետի ելույթի մեխերը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ու հարցերին տրված պատասխանները անկասկած դեռևս կլինեն Հայաստանի հանրային լայն քննարկումների առարկա, ու, թերևս, դրա առիթը լիուլի կտան նաև ելույթին ադրբեջանական արձագանքները: Առավել ևս, որ ելույթի առավելագույն ուժեղ և առարկայական մասը առնչվում էր հենց Արցախի խնդրին, իհարկե նաև հարցուպատասխանի համատեքստում: Բանն այն է, որ ժողովրդավարությանն ու հայկական թավշյա հեղափոխությանն առնչվելու առումով վարչապետի ելույթը գործնականում արտացոլում էր Երևանի արդեն հայտնի ազդակները, տեղի ունեցածի և ժողովրդավարության անշեղության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատական անկախության ձգտման անբեկանելիության վերաբերյալ: Այստեղ իրավիճակը որոշակիորեն ստատիկ է, մի մասի համար բաժակի կիսով չափ դատարկ, մի մասի համար կիսով չափ լի տրամաբանությամբ:

Արցախյան գործընթացի առումով իրավիճակը, անկասկած, ավելի զգայուն և դինամիկ փուլում է, հատկապես հաշվի առնելով այն, որ Փաշինյանի ելույթից ժամեր առաջ Երևանը հաստատեց Ադրբեջանի արտգործնախարարի հետ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման օրը և տեղը՝ ապրիլի 15, Մոսկվա:

Հանդիպմանը կմասնակցի նաև ՌԴ արտգործնախարար Լավրովը: Ահա այդ համատեքստում հատկանշական է, որ ԵԽԽՎ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը վերհաստատեց Հայաստանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի անփոխելիությունը: Սակայն գործնականում հնչեց ևս մեկ և ավելի կարևոր շեշտադրում, ընդ որում՝ նոր ձևակերպումով:

Պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին, Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց, թե ինչպե՞ս կարող է մի տեղում ծնված մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքն է ծնվել, որտեղ իր պապերը, ապուպապերն են ծնվել: Սա, իհարկե, մարդասիրական հողի վրա արված կարևոր քաղաքական շեշտադրում է, որը գործնականում Երևանի հերթական ազդակն է Մադրիդյան սկզբունքների ոչ միայն անկենսունակության, այլ նաև գործնականում հակամարդասիրականության մասին, այն իմաստով, որ այդ սկզբունքները հաշվի չեն առնում հենց այդ հանգամանքը՝ այդ հողի վրա այդ մարդկանց ծնված լինելու հանգամանքը: Արդյո՞ք Երևանը փորձում է իր դիվանագիտական զինանոցում ավելի ու ավելի ամրացնել «մարդասիրական» բաղադրիչը և դրանով դուրս բերել գործընթացը մադրիդյան տրամաբանությունից այլ տրամաբանություն, հաշվի առնելով ավելի վաղ արված մի քանի ազդակներ՝ ընդհուպ ԱԱԾ պետի մակարդակով վերաբնակեցման խնդրի մասին շեշտադրումները, որ հնչեցին դեռևս փետրվարի վերջին, նրա՝ Արցախ կատարած այցի ընթացքում: Ընդ որում, այդ իմաստով նաև բավականին ուշագրավ էր ելույթում արձանագրված հանգամանքը, որ Ապրիլյան քառօրյայից առաջ ադրբեջանական ագրեսիայի քաղաքական հենարանի ձևավորման գործընթացի մի որոշակի մաս էլ տեղի էր ունենում ԵԽԽՎ ուղղությամբ, որտեղ Բաքուն անցկացրել էր երկու հակահայկական բանաձև, որոնցում շեշտը դրված էր հենց մարդասիրական բաղադրիչի վրա: Դրանք առնվազն կիսով չափ արժանացան ԵԽԽՎ հավանությանը և անկասկած դրվեցին ադրբեջանական կազմակերպվող ագրեսիայի քաղաքական հիմքերում: Իհարկե, այդ հիմքերի մեծ մասը լցրել էր Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանը, սակայն դա, անշուշտ, այլ թեմա է:

Տվյալ պարագայում ակնհայտ է, որ հակամարտության գործընթացում կամ կարգավորման գործընթացում անցնող տարիներին տեղի էր ունեցել ոչ միայն ռազմա-քաղաքական դիսբալանս՝ հօգուտ Բաքվի, այլ նաև մարդասիրական: Ռազմա-քաղաքական դիսբալանսը հայկական բանակը վերականգնեց Ապրիլյան քառօրյայում, իսկ այդ վերականգնման գործընթացը նոր ալիք ստացավ արդեն թավշյա հեղափոխության արդյունքում: Այժմ Երևանը փորձում է վերականգնել նաև «մարդասիրական» բաղադրիչում առաջացած դիսբալանսը և, բնականաբար, դա անում է այն ամբիոնից, որտեղ մարդասիրական արժեքները հռչակված գերակայություն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում