Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրում «Արարատը» «Փյունիկի» հետ խաղում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Ուսման Մոհամեդի և Էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց 1:2 հաշվով:
Այս պահին «Փյունիկը» 40 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Արարատ-Արմենիային» զիջելով ընդամենը 2 միավորով: «Արարատը» շարունակում է 15 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը: