Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրում «Արցախը»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիային» և զիջեց 1:3 հաշվով: «Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ Անտոն Կոբյալկոն: «Արցախից» աչքի ընկավ Վիգեն Ավետիսյանը:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 42 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Բանանցին» գերազանցելով 1 միավոր: «Արցախը» մնաց 17 միավորով՝ 8-րդ տեղում: