Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Մարտահրավեր ԵԽԽՎ ամբիոնից. ինչ կանի Հայաստանը

Մի քանի ժամ անց ԵԽԽՎ ամբիոնից ելույթ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կլինի նրա առաջին ելույթը թավշյա հեղափոխությունից հետո:

Մինչ այդ՝ նախօրեին, իր առաջին ելույթն է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը նույնպես այդ պաշտոնին է հայտնվել Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո, ընդ որում՝ ոչ միայն ժամանակագրական, այլ նաև խորհրդանշական առումով: Բանն այն է, որ Վրաստանում վարչապետի փոփոխություն տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ այդ երկիր կատարած այցից օրեր անց: Իհարկե, սա որևէ կերպ առնչություն չուներ այցին, սակայն խորհրդանշականությունն իհարկե դիտարժան է: Առավել ևս, որ թավշյա հեղափոխությունը բավականին նուրբ իրավիճակ է ստեղծել թե՛ հայ-վրացական, թե՛ Կովկասի հարցում եվրոպական քաղաքականության տեսանկյունից:

Բանն այն է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը բերեց երկրի վարկանիշի, միջազգային ժողովրդավարական իմիջի մեծ թռիչքի՝ ըստ էության փոխելով Կովկասի ժողովրդավարական բալանսը: Այդտեղ առաջատարը Վրաստանն էր, անխոս առաջատարը, անգամ այն բանից հետո, երբ Սաակաշվիլիի՝ իշխանությունից հեռանալուց հետո շատ դիտորդներ արձանագրում էին Վրաստանի նոր իշխանության որոշակի նահանջ բարեփոխումների դինամիկայի հարցում: Այդուհանդերձ, Թբիլիսին շարունակում էր մնալ ռեգիոնալ ժողովրդավարության կղզյակը՝ մինչև Հայաստանում թավշյա հեղափոխությունը: 2018-ի մայիսից հետո ստեղծված նոր բալանսը իր հերթին առանձնահատուկ էր նրանով, որ ժողովրդավարության առաջատարի դերում է հայտնվում կամ թռիչքաձև զարգացում է ապահովում պետություն, որը ԵՏՄ անդամ է: Այդ ֆոնին էլ Վրաստանում տեղի է ունենում նախագահի ընտրություն, որը Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ֆոնին արժանանում է ընդհուպ Եվրոպայի խնդրահարույց դիտարկումներին: Ավելին, նախօրեին այդ կապակցությամբ հարցեր են հնչել նաև վարչապետ Բախտաձեին: Եվրոպացիները անգամ պատժամիջոցով էին սպառնում Թբիլիսիին՝ նախագահական ընտրության առաջին փուլից հետո:

Ահա այդ ֆոնին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նախօրեին իր ԵԽԽՎ ելույթը կառուցել էր բավականին նախաձեռնողական և լավ իմաստով ագրեսիվ հռետորաբանությամբ՝ հայտարարելով, որ Վրաստանը հավակնում է դառնալ օրինակելի մոդել ռեգիոնալ մյուս երկրների համար: Ակնառու է, որ Վրաստանի վարչապետը ԵԽԽՎ ելույթում շեշտադրելով այն սկզբունքը, որ վրացի՝ նշանակում է եվրոպացի, մեջբերելով հանգուցյալ Զուրաբ Ժվանիային, տողատակում դնում է Վրաստանի եվրոպական քաղաքական ռազմավարության առանցքային հարցը՝ հետ բերել Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ռեգիոնալ կղզյակի կորսված դիրքը, ինչը Վրաստանի համար անշուշտ քաղաքական և անվտանգային կարևոր կռվան է: Թեև խորքային առումով, իհարկե, Թբիլիսին այդ տեսանկյունից առնվազն տեսանելի ապագայում անփոխարինելի է՝ առնվազն ռեգիոնում Եվրամիության և հատկապես ՆԱՏՕ ինստիտուցիոնալ ներկայացվածության հարցի տեսանկյունից:

Այդուհանդերձ, նշանակալի է, որ ԵԽԽՎ ամբիոնից անուղղակի, սակայն մարտահրավեր է նետվում Հայաստանին, և Հայաստանի համար շոշափելի է դառնում, որ կա թավշյա հեղափոխությամբ ձեռք բերած առաջատարությունը մշապես պահելու խնդիր:

Ի՞նչ մեսիջներ կհնչեցնի այդ իմաստով Հայաստանի վարչապետը եվրոպական ամբիոնից: Ակնառու է, որ անընդհատ հղումները թավշյա հեղափոխությանը, լինելով շատ կարևոր, այդուհանդերձ այլևս քիչ են լինելու, և հայկական կողմին Եվրոպայի հետ երկխոսության համար անհրաժեշտ են գաղափարներ, որոնք պարունակում են ռեգիոնալ «ասոցացում» եվրոպական քաղաքականության համատեքստում: Միաժամանակ, մարտահրավերն այս դեպքում պետք է դիտարկել դրական իմաստով՝ իբրև մրցակցություն, ոչ թե սպառնալիք կամ ռիսկ:

Այդ իմաստով Հայաստանն ու Վրաստանը կարող են մտնել ժողովրդավարացման և ռեֆորմացիայի մրցակցային փուլ, ինչը զարգացման խթան է երկու պետությունների համար էլ՝ նկատի ունենալով հատկապես այն, որ երկու երկրների համար էլ ժողովրդավարությունն ու ռեֆորմացիան, արդիականացումը բարդ ռեգիոնում ունեն անվտանգային ահռելի նշանակություն: Եվ այստեղ մրցակցության հակառակ կողմը Հայաստանի ու Վրաստանի արդիականացման համատեղ շահն է՝ ազգային անվտանգության խիստ նույնական ռիսկերի ու սպառնալիքների պայմաններում: Ըստ այդմ, Վրաստանն ու Հայաստանն այդ առումով ունեն մրցակցությամբ ոչ թե միմյանց նկատմամբ առավելության, առավել ևս՝ հաղթանակի, այլ միմյանց խթանելու խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում