Երեկ՝ ապրիլի 10-ին, Իտալիայի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունն անդրադարձել է այս իրադարձությանը՝ Twitter-ում գրառում կատարելով։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իտալիայի փորձերը՝ ուղղված մեր ժողովրդի պատմությունն աղավաղելուն և քաղաքականացնելուն։ Սա ապարդյուն, թշնամական և ցավալի վերաբերմունք է»,-գրել է նա՝ հավելելով, որ միմյանց հիշողությունների վրա հարձակվելու փոխարեն պետք է միահամուռ կերպով ջանքեր գործադրել՝ ճշմարտության գերակայությունը երաշխավորելու համար։