Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայկական տրագիկոմեդիա Բաթումում. Իրականում ինչ է կատարվել հայ ծանրորդի հետ

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ հայաստանցի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի հետ տեղի ունեցածը պարզապես զավեշտ չես անվանի: Հիշեցնենք, որ Կարապետյանը երեկ պետք է մասնակցեր մինչև 81 կգ քաշայինների մրցմանը և համարվում էր չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդը: Մեր ծանրորդին, սակայն, թույլ չտվեցին մասնակցել մրցմանն անձնական ավելի քաշ ունենալու պատճառով: Սա ուղղակի աբսուրդ է: Բայց ավելի աբսուրդային է հայկական կողմի պատճառաբանությունները տեղի ունեցածի վերաբերյալ: Մասնավորապես, նշվում է, որ մրցումից առաջ հյուրանոցի կշեռքը ցույց է տվել, որ Կարապետյանն անձնական քաշի հետ կապված խնդիրներ չունի: Գլխավոր իրադարձությունները տեղի են ունեցել արդեն մարզադահլիճում:

«Անդրանիկ Կարապետյանի առաջին կշեռքից հետո տեսանք, որ քաշն ավելի է, և նա ուղևորվեց շոգեբաղնիք՝ քաշ գցելու: Երկրորդ կշեռքի ժամանակ Իսրայելը ներկայացնող մրցավարն ասաց՝ Ok, ինչից հետո Անդրանիկը կարծեց, թե ամեն բան նորմալ է, և ջուր խմեց. դա ավելացրեց նրա քաշը: Երբ ես սկսեցի գրել պոկում և հրում վարժությունների հայտերը, այդ մրցավարն ասաց, որ կա քաշի հետ կապված խնդիր, բայց Անդրանիկն արդեն 500 գրամ ջուր էր խմել: Դրանից հետո արդեն շոգեբաղնիքն էլ չօգնեց մեզ, և նրա քաշը 200 գ ավելի էր»,- armnoc.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Որպեսզի տեղի ունեցած տրագիկոմեդիան ավելի ընկալելի լինի, փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Կարապետյանը եկել է մարզասրահ, և պարզվել է, որ նրա անձնական քաշն ավելի է: Ըստ Ալավերդյանի՝ մեր ծանրորդը գնացել է շոգեբաղնիք քաշ գցելու: Սա ինչ-որ տեղ հասկանալի է, քանզի նման խնդիրներ երբեմն ծագում են ծանրորդների մոտ: Ենթադրենք նաև, որ հյուրանոցի կշեռքը լավ չի աշխատել: Ալավերդյանը նշում է նաև, որ երկրորդ կշռման ժամանակ Իսրայելը ներկայացնող մրցավարն ասել է, որ ամեն ինչ Ok է: Այսի՞նքն՝ Ok է: Որքա՞ն է եղել Կարապետյանի քաշը երկրորդ կշռման ժամանակ: Ալավերդյանի խոսքերից ստացվում է, որ երկրորդ անգամ Կարապետյանը չի կշռվել, և իսրայելցի մրցավարն ուղղակի է ասել՝ ամեն ինչ Ok է: Հակառակ դեպքում Ալավերդյանը կնշեր, թե ինչքան է եղել Կարապետյանի քաշը և ձեռքի տակ եղած ապացույցը «կշփցներ կազմակերպիչների» երեսին:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ բոլոր դեպքերում էլ Կարապետյանի քաշը Ok չի եղել: Եվ արդյոք մրցավարը պե՞տք է թույլատրեր, որ Կարապետյանն ավելի քաշով մասնակցեր մրցմանը: Իսկ ի՞նչ քաշ պետք է գրեր մրցավարը մրցաշարի պաշտոնական հայտացուցակում: Պետք է իր կողմից քաշ հորիներ և գրեր, որ, ասենք, Կարապետյանի քաշը 80.90 կիլոգրա՞մ է: Սրանք այն հարցերն են, որոնք պետք է առաջանային մեր բազմափորձ մարզիչների մոտ այն բանից հետո, երբ իսրայելցի մրցավարն ասել է՝ ամեն ինչ Ok է: Նույն Կարապետյանին չի՞ հուզել այն հարցը, թե ի՞նչ անձնական քաշով նա պետք է մասնակցի մրցմանը, որ կես լիտր էլ ջուր է խմել: Այո, երբ ծանրորդները կշռվում են, և նրանց քաշը պաշտոնապես հաստատվում է, կարելի է ջուր խմել, նույնիսկ քյաբաբ ուտել: Բայց երբ քաշի հետ կապված խնդիր կա, ինչպե՞ս կարելի է կես լիտր ջուր խմել: Մրցավարը կարող էր ասել նաև, որ դու մեր ախպերն ես, ինչ քաշ պետք ա՝ կգրեմ: Ուրեմն պետք էր հավատալ նրան և օրենքի խախտումով ավելի քաշո՞վ մասնակցել մրցմանը:

Այս հարցերի պատասխանը ակնկալում ենք ստանալ մեր հավաքականի մարզչական շտաբից: Հնարավոր է, որ չի ներկայացվում ողջ ճշմարտությունը, և ինչ-որ բան թաքցնելու փորձ է արվում: Բայց այն վարկածը, որը ներկայացրել է Փաշիկ Ալավերդյանը, ոչ միայն համոզիչ չէ, այլև ծիծաղ է առաջացնում:

Ամիսներ շարունակ Կարապետյանը և նրա մարզիչները տքնաջան աշխատանք կատարելով պատրաստվել են Եվրոպայի առաջնությանը, որը նաև վարկանիշային էր գալիք տարի տեղի ունենալիք Օլիմպիական խաղերից առաջ: Ու հիմա Կարապետյանը և մեր երկիրը զրկվեց մեդալից: Հազարավոր մարդիկ սպասում էին, որ ըմբիշ Արսեն Հարությունյանի փայլուն հաջողությանը կհաջորդի նաև Կարապետյանը: Ցավալին այն է, որ ոչ ոք չի ցանկանում տեղի ունեցածի պատասխանատվությունը իր վրա վերցնել:

Հյուրանոցի կշեռքը սխալ էր, հրեա մրցավարը խաբեց, կես լիտր ջուր խմեց… Նման պատճառաբանություններ կարող է ներկայացնել դասը չսովորած աշակերտը, բայց ոչ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Նմանատիպ պատճառաբանություններ շատ ենք լսել մարզաշխարհի մեր ներկայացուցիչների կողմից: Շատ ավելի ընդունելի կլիներ, եթե ազգային թիմի գլխավոր կամ մարզիչներից մեկը անկեղծ հայտարարեր, որ սխալ են թույլ տվել, ուշադիր չեն հետևել Կարապետյանի քաշին, և ներողություն խնդրեր մարզասերներից տեղի ունեցածի համար: Սխալներից ոչ ոք ապահովագրված չէ: Բայց սեփական սխալները ուրիշների վրա բարդելը ուղղակի անընդունելի է:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն լուրջ գումարներ է ծախսել ծանրորդների մրցումներին պատշաճ կերպով մասնակցությունն ապահովելու համար: Օլիմպիական կոմիտեն պարտավոր է արձագանքել տեղի ունեցածին, ներկայացնել կատարվածի ամբողջական պատկերն ու պատժել մեղավորներին: Եկել է ժամանակն ավելի լուրջ մոտենալու խնդիրներին և պատասխան տալու տեղի ունեցած ձախողումների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում