Friday, 19 04 2024
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան

Գեներալին հարգում եմ, բայց Դավիթ Տոնոյանն ամեն դեպքում ճիշտ է… իսկ հարցը լուծվելու է պատերազմով

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Նյու Յորքում արած հայտարարությունը շարունակում է մնալ տեղական և միջազգային լրատվամիջոցների, փորձագետների ուշադրության կենտրոնում։ Վերջինս, հիշեցնենք, հայտարարել էր, որ վերաձևակերպել է «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը՝ այն դարձնելով «Նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց» բանաձևի։ Տոնոյանի հայտարարության հետ կապված կան ինչպես դրական գնահատականներ, այնպես էլ բացասական կարծիքներ։ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, օրինակ, նշել է, որ իր կարծիքով՝ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը սխալ է։ «Պաշտպանության նախարարը զինվոր է, կատարող, ինչ հրաման տան, այն պետք է կատարի, ես նրա հայտարարությունը չեմ հասկանում, գուցե ես եմ սխալ»,- մասնավորապես նշել է Կոմանդոսը։ Գեներալը նաև նշել է. «Մի քանի տարի առաջ միշտ էլ ասում էի՝ մենք իրավունք ունենք հարձակվել, բայց ժամանակներն այնպիսին են, որ մենք պետք է մեր ու թշնամու ուժերը իմանանք։ Վիճակն էն է, որ հիմա ամուր նստել ենք պաշտպանության գծում, բայց ես չեմ հասկանում` ինչպես կարելի է հարձակվել, հարվածել, իհարկե, կարելի է։ Ադրբեջանը նավթի բոչկի վրա է նստած, ամեն հեկտարի վրա նավթի վիշկեք են, կարանք «Իսկանդեր»-ով խփենք, բայց հարձակվելը, կներեք, միայն մեր բանակով, մեր ռեսուրսներով չենք կարող։ Դիվանագիտությունը պետք է աշխատի այստեղ»։

http://araratnews.am/wp-content/uploads/2018/11/127923.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։

-Պարոն Շիրինյան, հավանաբար ծանոթ եք Կոմանդոսի գնահատականներին, կիսո՞ւմ եք նրա մոտեցումը։

Իմ կողմից չափազանց հարգված գեներալ Կոմանդոսը պետք է հիշի, որ Հայաստանի այս հանրապետությունը Սահմանադրությամբ վարչապետություն է։ Վարչապետության ժամանակ նախարարը կարող է նման հայտարարություն անել, ես զարմացա, որ նա այդ կարծիքը հայտնեց։ Խոսքը կոնկրետ այսօրվա մասին չէ, ընդհանրապես, ստրատեգիայի փոփոխության մասին է խոսել Տոնոյանը, որը միայն ողջունելի է և բխում է մեր ազգային, պետական շահերից, ես համարում եմ, որ պաշտպանության նախարարը ճիշտ է։ Խորհրդարանական հանրապետություններն այնքան առանձնահատկություններ ունեն, որ եթե դրանք լավ օգտագործվեն՝ կարող է մեծ օգուտներ տան, դրանից պետք է օգտվել։ Ես անկեղծորեն զարմացա հարգելի գեներալի գնահատականներից։

-Կարծում եք՝ նախարարի ասածները հակասո՞ւմ են վարչապետի մոտեցումներին։

-Ո՛չ, չի հակասում, փոփոխության տրամաբանության մեջ է։ Սկիզբը եղել է Ստեփանակերտում վարչապետի առաջին այցելության օրն արած հայտարարությունը։ Տրամաբանությունն ու ընթացքը փոխվում է, ու ադրբեջանցիները դա լավ հասկանում են։

Սահմանային գոտում էլ իրավիճակը հանգիստ է, լուռ է։

-Նշվում է, թե Տոնոյանը խոսում է պատերազմի մասին, իսկ Փաշինյանը՝ խաղաղ բանակցությունների, և հակասությունն իբրև թե այստեղ է։

-Իշխանությունն ունի քաղաքական, ռազմական թևեր, դրանք կարող են իրար հետ ներդաշնակ համաձայնեցված գործեն, անել այն հայտարարությունը, որը տվյալ պահին կամ հեռանկարում անհրաժեշտ է։ Ենթադրում եմ, որ կա հարմոնիա, ու աշխատանքն արդյունավետ է։

Վարչապետն ուրիշ բան չի ասել, ասել է՝ առաջարկում ենք խաղաղություն, եթե չեն ուզում՝ պատրաստ ենք պատերազմի։ Իսկ խաղաղություն պարտադրելը ո՞րն է, զորքը մտցնել մինչև Կուր-արաքսյան խառնարան։

-Վիեննայից հետո, ձեր կարծիքով՝ գործընթացը տանում է խաղաղ կարգավորմա՞ն, թե՞ հակառակը՝ Բաքվի հռետորաբանությունը պատերազմի մասին է խոսում։

Այս հարցը պատերազմով է լուծվելու։ Գործընթացը պետք է գնա մեր պաշտպանվածության ամրապնդման ուղղությամբ։ Դուք տեսե՞լ եք, որ որևէ մեկը բանակցություններով տարածք տա, վերադարձնի, գրավի, իր դիրքերն ամրապնդի։ Նման բան չկա, սիրախաղ է պարզապես ընթանում։

-Նկատելի է, որ ակտիվացել է ռուսական կողմը։ Մամեդյարովն օրերս նշեց, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հաջորդ հանդիպմանը մասնակցելու ցանկություն է դրսևորել։

-Մամեդյարովի գործն ապուշ-ապուշ դուրս տալն է, նա էլ դրանով է զբաղված։ Ո՞վ գիտի՝ մի քանի ամիս հետո Ռուսաստանում ինչ իրավիճակ կլինի։ Թուրքի դուդուկի տակ պարում են, մի նպատակ ունենալով՝ կողոպտել, թալանել, տանել։ Հայ ժողովուրդը հույսը մենակ իր վրա պետք է դնի։

-Բայց նկատելի չէ՞, որ Մոսկվան փորձում է Ղարաբաղի հարցով առանձին խաղ խաղալ։

-Իհարկե խաղում են, ադրբեջանցիներին դրել են իրենց փայտիկի ծայրին ու ասում ՝ հարձակվի Հայաստանի վրա, իսկ որպեսզի ազատագրես Արցախը, պետք է մեր զենքը գնես։ Այդ ապուշի վրա իրենց խլամ զենքը ծախում են միլիարդավոր դոլարներով։

Ադրբեջանը նավթից գոյացած գումարի առյուծի բաժինը տալիս է այդ զենքին, ռուսների խաղացած խաղը դա է։ Իրենք էլ դա չեն հասկանում։

Մեր նոր ակցենտը հին ղեկավարության ուղեղի մեջ չի տեղավորվում։ Ես ամենևին Կոմանդոսին նկատի չունեմ, ես նրան հարգում եմ շատ, բայց մեր մոտ մի տեսակետ կա ամրացած՝ սուս մնացեք, թե չէ թուրքը կհարձակվի։ Մի շատ կարևոր բան՝ պաշտպանության նախարարության անունը պետք է փոխվի ու դրվի ռազմական նախարարություն, Տոնոյանի ասածից հետո դա հստակ պետք է ֆիքսել։ Ռազմական նախարարություն՝ այնպես, ինչպես առաջին Հանրապետության տարիներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում