Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

«Սպայկա»-ի խնդիրը գերկարևոր է. իմ ճանաչած Նիկոլ Փաշինյանը վրեժխնդրության համար դա չի անի

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր կա տնտեսության, ինչպես նաև տնտեսական արդարության խնդիր։ «Սպայկա»-ի խնդիրն առնչվում է այս երկուսի հետ։ «Ակնհայտ է, որ տնտեսական հարթության մեջ խնդիրների դատական կարգով լուծումը որոշակի ռիսկեր է պարունակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով իր միտքը՝ մեր զրուցակիցն ասաց. «Հեղափոխությունից հետո մտածելակերպ կար, որ նախկինում եղածը շատ արագ պետք է անցումային արդարադատության միջոցով կամ տնտեսական այլ մեխանիզմներով լուծվեր, հակառակ դեպքում կուլակաթափության խնդիրն է առաջանում։

Մարդիկ այս դեպքում չգիտեն՝ ինչ անեն՝ արդարացվա՞ծ են, թե՞ ոչ, կարո՞ղ են շարունակել ներդրումներ անել, մնալ այս երկրում, թե՞ ոչ։ «Սպայկա»-ի խնդիրը դրա բացահայտ դրսևորումներից մեկն է»։

Ըստ նրա՝ «Սպայկա»-ում առաջացած խնդիրը գերկարևոր է և հրատապ լուծման անհրաժեշտություն կա։ «Չլուծեցինք, ցանկացած գործարար մտածելու է, որ եթե ինչ-որ բան անի, վաղը հարյուր հոգով՝ ԴԱՀԿ-ը, հարկային տեսչությունը, ԱԱԾ-ն մտնելու է իր մոտ ու ինչ-որ գործողություն իրականացնի»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

Մեր զրուցակիցը նաև չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանն այսպիսով վրեժխնդրության հարց է լուծում. «Ինչքան ես Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ, ես կարծում եմ, որ նա իսկապես ուզում է, որ Հայաստանը դառնա մի երկիր, որտեղ մարդիկ լավ են ապրում, իրենց հանապազօրյա հացը սեփական քրտինքով, արդար աշխատանքով են վաստակում ու դրանից գոհ են։ Ես չեմ կարող մտածել, որ ինքը վրեժխնդրության առումով է դա անում։ Այն Նիկոլ Փաշինյանը, որին ես ճանաչում եմ՝ նման խնդիր չունի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում