Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իշխանությունը սկսել է ուժի ցուցադրությունը

«Սպայկա» ընկերության շուրջ զարգացումները շարունակվում են։ Նրա տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորված է, ընկերության աշխատանքը փաստացի կազմալուծված է, հարցականի տակ է գյուղացիներից մթերումների իրականացման գործընթացը։ Իշխանությունը, ինչպես արդեն առիթ ունեցել ենք արձանագրելու, կոնկրետ այս ընկերության հետ հարաբերություններում ընտրել է ռեպրեսիվ մեթոդը, ինչի վկայությունն էին նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն այն մասին, որ որևէ մեկը պետության հետ չի կարող խոսել շանտաժի լեզվով։ Իրականում որևէ մեկը շանտաժով չի էլ խոսել պետության հետ։ Հակառակը՝ «Սպայկայի» ղեկավարությունը հայտարարել է, որ ապացուցվելու դեպքում պատրաստ է վճարել պետությանը պատճառված վնասը։ Հարցն այն մեթոդների մեջ է, որով պետությունը փորձում է լուծել առաջացած խնդիրը։

«Սպայկայի» շուրջ ստեղծված իրավիճակը կարող է նախադեպային լինել, և կա անգամ տեսակետ, որ այսպիսով պետությունը ուղերձ է հղում բոլոր խոշոր գործարարներին այն մասին, որ ցանկացած պահի կարող է փորփրել անցյալն ու անօրինականություններ հայտնաբերել։ Իրականում Հայաստանում դժվար կլինի գտնել որևէ ընկերություն, առավել ևս՝ խոշոր ընկերություն, որը գործել է նախկին իշխանությունների ժամանակաշրջանում և ապօրինություններ թույլ չի տվել։ Դա նախկին տնտեսաքաղաքական համակարգի բնույթն էր, այդ համակարգը կառուցված էր ապօրինությունների, ստվերային պայմանավորվածությունների ու կանոնների հիման վրա, որոնց ենթարկվել են առանց բացառության բոլոր բիզնեսները։ Դա իրականություն է, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել։ Ինչպես որ իրականություն է այն, որ լավ է դա, թե վատ, բայց այդ ընկերությունները, խոշոր ընկերությունները Հայաստանի տնտեսության ողնաշարն են, և նրանց նկատմամբ ռեպրեսիաները իրականում ռեպրեսիա են նաև տնտեսության, տնտեսական աճի դեմ։

Ասվածն ամենևին չի նշանակում, թե իշխանությունը պետք է ների անցյալի ապօրինությունները, կամ որ այդ ընկերությունները չպետք է վճարեն պետությանը պատճառված վնասները։ Ոչ։ Պարզապես կարելի է գտնել այդ ապօրինությունները վերացնելու ու պետությանը պատճառված վնասները վերադարձնելու ավելի արդյունավետ, ավելի անցնցում մեթոդներ, որոնք չեն հարվածի խոշոր ընկերությունների գործունեությանը՝ այդպիսով հարված հասցնելով նաև տնտեսական կյանքին ընդհանրապես։ Ի վերջո, իշխանությունը բավական արդյունավետ կերպով կիրառում է առանց կալանավորման պետությանը պատճառված վնասները փոխհատուցելու պրակտիկան մի շարք նախկին պաշտոնյաների ու նրանց ազգականների նկատմամբ։ Ուրեմն ինչո՞ւ նույն պրակտիկան չի կարելի կիրառել նաև խոշոր բիզնեսի նկատմամբ։ Այս հարցի պատասխանն իշխանությունը չի տալիս ու, չտալով, կյանքի իրավունք է տալիս այն վարկածներին, որ այդ ճանապարհով իրականում Հայաստանում ներկայումս տեղի է ունենում սեփականության վերաբաշխում։

Տնտեսական կյանքում ռեպրեսիվ մեթոդով խնդիրների լուծումը հին Հայաստանի, նախկին իշխանության գործելաոճն էր։ Այդ ճանապարհով էր նախկին իշխանությունը ազդեցության ոլորտներ սահմանում տնտեսության մեջ կամ լռեցնում, ճնշում քաղաքական հակառակորդներին։ Նույնը, փոքր-ինչ այլ դրսևորումներով, մենք տեսնում ենք նաև մեր օրերում, ինչպես, օրինակ, «Առինջ մոլում» Պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները երեկ։ Շատ «պատահաբար» դրանք համընկան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասցեին հնչեցված քննադատություններին։ Խնդիրն, իհարկե, «Առինջ մոլը» չէ, գուցե այնտեղ իսկապես առկա են հարկային չարաշահումներ։ Խնդիրն այն մթնոլորտն է, որը ստեղծվել է պետություն-բիզնես հարաբերություններում, և այն մեթոդները, որոնք իշխանությունը կիրառում է առաջացած այս կամ այն խնդիրը լուծելու նպատակով։

Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ գնալով իշխանությունն ավելի շատ է հակվում ռեպրեսիաների ու տարբեր մեթոդներով ուժի ցուցադրություններ է կազմակերպում։ Հենց այդպիսի ցուցադրություն էր նաև Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսատուն կատարած այցը, որի ողջ ընթացքում նա մտել էր «խիստ ղեկավարի» կաղապարի մեջ։ Ըստ ամենայնի, առաջիկայում ականատես կլինենք «ուժեղ ղեկավարի» կերպարի այլ դրսևորումների ևս։

Մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, որը Նիկոլ Փաշինյանը անվանում է սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, աստիճանաբար տրանսֆորմացվում է ուժի և անհանդուրժողականության իրականության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում