Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

Անհրաժեշտ է հստակ վերահսկողություն. կգ-ով սեղմած գազի համար սպառողը նույն գինն է վճարելու

Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սեղմած բնական գազի ակցիզային հարկման նպատակով կիրառվող չափման միավորը խմ-ի փոխարեն կգ-ով հաշվելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չկային:

Ոլորտի պատասխանատուները կրկին հավաստիացրեցին, որ սեղմած բնական գազը կիլոգրամով վաճառելը չի ենթադրելու թանկացում։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ զարմանալի է, որ գազալցակայաններում թանկացումը համընկավ ապրիլի 1-ին, որը ցույց տվեց, որ գազի թանկացումը գազալցակայաններում այս օրենքի ընդունման հետ ընդհանրապես կապ չունի, և այստեղ մեծ գործ ունեն շուկայի վերահսկողության տեսչությունը և ՏՄՊՀ-ն: Նա պատկան մարմիններին կոչ արեց ուշադրություն սևեռել այդ ամենին, որ որևէ մեկը չփորձի այս ամենից օգուտ քաղել:

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով սեղմած բնական գազը կիլոգրամով վաճառելուն՝ նկատեց, որ եթե անգամ այս որոշման արդյունքում գազի գինը բարձրանա, ապա դժվար թե այդ թանկացումն ուղղակիորեն ազդի սպառողի վրա, քանի որ միևնույն է՝ վարորդները շարունակելու են իրենց անհրաժեշտ գազի համար նույն գինը վճարել։

«Այսինքն՝ փոխվում է միայն մեթոդաբանությունը, սակայն գնագոյացման քաղաքականությունը նույնն է մնում։ Սա պետք է որ խնդիրներ չառաջացնի նաև գազալցակայանների համար, որոնցում առկա են, այսպես կոչված, դիսպենսեր սարքեր, որոնք թույլ են տալիս գազն ընդունել կիլոգրամներով, այնուհետև ծավալով վաճառք իրականացնելու համար։ Այսպիսով, 1 խորանարդը հավասարեցվում է մոտ 700 գրամի։ Կարող ենք փաստել, որ, իհարկե, նման մոդելի կիրառմամբ ավելի դժվար կլինի տարատեսակ սպեկուլյացիաներ իրականացնել գազալցակայաններում, ինչպես դա արվում է ավանդաբար»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ այս մոդելը կնպաստի նաև այն ընդունված արատավոր պրակտիկայի սահմանափակմանը, երբ տարբեր գազալցակայաններում վաճառվող գազի նույն ծավալի արժեքը կարող էր մինչև 20 տոկոս տարբերվել։

«Իհարկե, այնպես չէ, որ հիմա այդ խնդիրն իսպառ կշտկվի։ Ուստի Տնտեսական միցակցության հանձնաժողովն ու շուկայի վերահսկման տեսչական մարմինը մեծ աշխատանք ունեն կատարելու։ Ընդհանուր առմամբ այս ամենը խնդիր է հետապնդում բարձրացնելու հարկային վարչարարության արդյունավետությունը, որի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Այնպես որ, բավական չէ միայն օրենք ընդունել, անհրաժեշտ է հստակ վերահսկողության ու մշտադիտարկման միջոցներով ապահովել նոր մեթոդաբանության կիրառման արդյունավետությունը, հակառակ դեպքում օրենքն ընդամենը ֆորմալիստական լուծման կարգավիճակի կարժանանա»,- ընդգծեց Վահե Դավթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում