Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Լռությունը սովորաբար ավելի թանկ է արժենում Հայաստանին

Խորհրդարանի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանին հարց է ուղղել ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ այդ հեռուստաալիքը աչքի է ընկնում սուր հակահայկական բնույթի պարբերական տեղեկատվության հեռարձակումով: Տիգրան Հակոբյանը համաձայնել է, որ կա խնդիրը, որը տեղեկատվական անվտանգության հարց է Հայաստանի համար, բայց ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելն իր հերթին կարող է բերել այլ անվտանգային խնդիրների՝ ինչպես տարածքի կորուստ:

Տիգրան Հակոբյանը մատնանշել է Վրաստանի և Ուկրաինայի օրինակը: Մենք պատրա՞ստ ենք վճարել այդ բարձր գինը, հարցրել է նա: Ինչ խոսք, արդեն իսկ այն, որ իշխող մեծամասնության խորհրդարանական խմբակցության պատգամավորը բարձրացնում է այդպիսի հարց, արդեն իսկ բավականին նշանային հանգամանք է, որը հազիվ թե հնարավոր լիներ պատկերացնել նախկինում: Մյուս կողմից, անկասկած, հասկանալի է խնդրի քաղաքական լրջագույն ասպեկտը: Ի հերթին, սակայն, հասկանալի չէ կապը տարածք կորցնելու հետ: Մի թեմա կամ հանգամանք, որ Հայաստանում դիտարկվում և ասոցացվում է շատ անգամ, մինչդեռ գործնականում Վրաստանի և Ուկրաինայի պարագաները բազմակի գործոններով ու հանգամանքներով տարբեր են Հայաստանից:

Սա ինքնաբերաբար չի նշանակում, որ հարցը վերանում է և կարելի է հանգիստ փակել «Ռոսիա» հեռուստաընկերության հեռարձակումը Հայաստանում: Սակայն, միևնույն ժամանակ, որքանով է նպատակահարմար այդպես փակել թեման, բարձրաձայնելով մեր անզորությունը: Ի վերջո, եթե կա տեղեկատվական անվտանգության սպառնալիքը, պետությունն ինչ-որ կերպ պետք է արձագանքի՞ դրան, թե՞ ոչ: Ըստ այդմ հարց է առաջանում, ինչպե՞ս ենք մենք արձագանքում: Հասկանալի է, որ պետք է առաջնորդվել ոչ թե «ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանելու սկզբունքով», այլ ավելորդ քաղաքական խնդիրներ և ռիսկեր չառաջացնելու տրամաբանությամբ: Սակայն սեփական սուբյեկտային անզորությանը հղումները հազիվ թե որևէ պետության համար լինեն ռիսկերից խուսափելու լավագույն մեթոդը: Մեթոդները բազմազան են, և գոնե պետք է սկսել հարցի այլ բովանդակությամբ քննարկումից, դա ինքնին դարձնելով որոշակի մեկնարկային հող ռուսական կողմի հետ հարաբերության համար՝ այդ տիրույթում: Եվ բարձրացնել հարցեր, կապված Հայաստանի պատվի և արժանապատվության հետ, ինչպես, օրինակ, անում է հարևան երկիրը, երբ ռուսական հեռուստաալիքներով ոչ միայն որևէ անցանկալի տեքստ է հնչում Ադրբեջանի մասին, այլ անգամ որևէ ցանկալի տեքստ, ասենք, Արցախի վերաբերյալ: «Իմաստուն լռությունը», կամ «հեռատես լռությունը» մեզ ոչ թե հեռացնում, այլ ավելի է մոտեցնում խնդիրների և ռիսկերի, ու նախորդ տասնամյակի քաղաքականությունը դրա տխուր վկայությունն է: Պետք չէ մի ծայրահեղությունից անցնել իհարկե մյուսին, բայց պետք է առարկայորեն սկսել դուրս գալ ծայրահեղությունից: Իսկ դրա համար կան բազմաթիվ գործիքներ, որոնք պետության տրամադրության տակ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում