ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը շարունակում է ճնշում գործադրել Իրանի վրա՝ հաղորդում է Reuters-ը:
«Ես կարող եմ հավաստիացնել աշխարհի մնացած մասին, որ Թրամփը ուժեղացնում է Իրանի վրա ճնշումը, որպեսզի նրանց վարքագիծը փոխվի»,- ասել է Պոմպեոն:
Մինչ այդ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկել է ԱՄՆ զինված ուժերը: