Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

Վարչապետի՝ «տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը քաղաքացի՞ է, թե՞ ոչ» հարցադրումը կեղծ է

Օրերս ՀՀ ԱԺ-ում մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի կողմից մարդու իրավունքների թեմայով հանրային լսումների ժամանակ ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, ինչն առաջացրեց բուռն քննարկումներ և ավելին՝ ԱԺ մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որին ակտիվորեն մասնակցում էր տեր Ղազար քահանա Պետրոսյանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը, անդրադառնալով հարցին, թե Ալեն Սիմոնյանի հետ բանավեճի ընթացքում տեր Ղազար քահանայի հնչեցրած կարծիքը, թե Հայաստանը չպետք է լինի աշխարհիկ պետություն, արդյո՞ք նաև Հայ առաքելական եկեղեցու կարծիքն է, նշեց, որ դա Հայ առաքելական եկեղեցու հավաքական կարծիքը չէ. «Մեր երկիրը աշխարհիկ պետություն է, մենք ընդունել ենք, Եկեղեցին դրա դեմ ոչինչ չի ասել, ավելին՝ Եկեղեցու տեսակետը այս առումով հստակ է՝ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները հստակ բաժանված են իրարից և իրենց առանձին գործառույթներն ունեն: Խնդիրը փոխգործակցության մեջ է, մենք իրար դեմ չենք, այլ համադրում ենք մեր ջանքերը»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այն ինչ կատարվեց ԱԺ-ի մոտ, նաև տեր Ղազարի արձագանքը հետևանք են տեղի ունեցածի: «Որպես տրանսգենդեր ներկայացած անձը ելույթ ունեցավ, սկզբում բարձրաձայնեց հանցագործությունների մասին՝ նշելով սպանությունների, բռնաբարության, բռնության, առևանգման մասին և այլն: Ես կարծում եմ, որ ԱԺ ամբիոնը այն տեղը չէ, որտեղ հանցագործությունների մասին պետք է հաղորդում տրվի, դրանով զբաղվելու համար գոյություն ունի իրավապահ համակարգ:

Նա իրեն մատնեց իր ելույթի վերջում՝ ասելով՝ մենք կոչ ենք անում, որ ընդունվի օրենք: Իրականում խնդիրն այստեղ է՝ մենք օրենք պետք է ընդունե՞նք, թե՞ ոչ, դրա անհրաժեշտությունը կա՞, թե՞ ոչ: Մենք մեր ժողովրդի հետ պետք է պարզ խոսենք՝ ասենք, որ դեռևս նախորդ իշխանության օրոք սեղանին դրված է եղել խտրականության մասին օրենքը, և եվրոպական կառույցների առջև պարտավորություն ենք ստանձնել, թեև պարտադրված չենք, եվրոպական շատ պետություններ կան, որ պարտավորություններ ստանձնել են, բայց որոշակի կետեր չեն ընդունել և այսօր մաս են կազմում ոչ միայն Եվրախորհրդի, այլ նաև ԵՄ-ի»:

Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի խոսքով՝ վարչապետի՝ «տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ» հարցադրումը կեղծ է:

«Եկեղեցին, հենվելով իր վարդապետության վրա, ասում է՝ դա սեռական կողմնորոշում չէ, այլ շեղում է…»,- նշեց տեր Ռուբենը վարդապետը: Նա նաև հավելեց, որ բնական իրավունքի և բնական օրենքի տեսանկյունից, ինչը նաև համահունչ է Աստվածաշնչի արարչագործության պատմությանը, մարդը ստեղծվել է որպես ընտանիքի անդամ, ընտանիք, որը բաղկացած է տղամարդուց և կնոջից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում