Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տպավորություն է, որ Վաշինգտոնն ու Փարիզը լուռ համաձայնություն են տվել, որ Մոսկվան Ղարաբաղի հարցում առանձին սցենար փորձի

Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական դաշտի, ինչպես նաև հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հանդիպման արդյունքում բանակցային գործընթացում էական տեղաշարժ չի եղել, ավելին՝ Ալիևի՝ Բաքու վերադառնալուն պես ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում է հակահայկական քարոզչությունն ու պատերազմին նախապատրաստվելու կոչերը։

Ուշագրավ էին նաև Վիեննայի հանդիպման մեկնաբանությունները մեր միջազգային գործընկերների կողմից։ Հանդիպումը, ինչպես հայտնի է, մեկնաբանել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ նշելով, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան էլ իր հերթին նշել է, որ Մոսկվան կօգնի Ադրբեջանին և Հայաստանին՝ իրականացնելու Վիեննայի հանդիպման արդյունքները։

Ղարաբաղյան հակամարտությունն ուսումնասիրող ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ հանդիպումն ինքնին անսպասելի էր։ «Մեծ ինտրիգ կար, կողմերը հանդես էին գալիս իրար հակասող հայտարարություններով և թվում էր, թե նրանք առհասարակ չեն հանդիպի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

http://alikonline.ir/media/k2/items/cache/290b3bb2e5d7c5b99be128d30e1fa17c_L.jpg

-Պարոն Տարասով, ի՞նչ դիտարկումներ ունեք տեղի ունեցած հանդիպման և դրան հաջորդող հայտարարությունների հետ կապված։

Հանդիպումը տևեց երեք ժամ և դա խոսում է այն մասին, որ քննարկելու ինչ-որ բան կար, հենց այնպես նստած չէին։ Հետո որոշակի ոչ ստանդարտ բաներ տեղի ունեցան՝ Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ, հետո Ալիևի և Պուտինի խոսակցությունը։ Այսինքն՝ ստեղծվեց որոշակի եռանկյունի՝ Պուտին-Փաշինյան-Ալիև։ Խոսվում է, որ պատրաստվում է արտգործնախարարների հանդիպում, որին կհաջորդի բարձր մակարդակով մի նոր հանդիպում։ Դիվանագիտության մեջ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ կա խոսակցության առարկա, երբ կա ինչ-որ որոշման նախագիծ, որն ավելի մանրամասն քննարկվում է և երկու կողմերից ջանքեր պահանջում։ Եթե չլինի խոսակցության առարկա, կողմերն այդպիսի ինտենսիվ խոսակցություն չեն վարի։ Ցավոք սրտի, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա երկու գործընթաց է գնում։ Առաջինը՝ փակ բանակցություններ, որոնց մասին շատ բան հայտնի չէ, և երկրորդը՝ խոսքային պատերազմ, որը ընթանում է Բաքվի ու Երևանի միջև՝ ընդ որում Երևանում ավելի շատ և դա կապված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով։ ՝ պաշտպանության նախարարի հայտարարությունը… այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու Ալիևը այլ մոլորակում են, իսկ պաշտպանության նախարարը որոշում է ինչպես և երբ պատերազմել։ Հիմա, երբ Մարիա Զախարովայի հետ հանդիպման ընթացքում լրագրողները Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը մեջբերեցին՝ նա ասաց, որ չի մեկնաբանի և նախընտրում է հղում անել առաջին դեմքերի հայտարարություններին, որոնք և երկխոսություն են վարում։ Իմ տպավորությամբ՝ այս իրավիճակը ձեռնտու է Հայաստանին, հակառակ դեպքում Փաշինյանը չէր գնա բանակցության, ինչ-որ տեղ ձեռնտու է նաև Ադրբեջանին։ Համոզված եմ, որ երկու կողմերն էլ չեն բացառում կոմպրոմիսային որոշումները, բայց թե որոնք են դրանք՝ կդժվարանամ ասել։ Փաշինյանը վերջերս խոսում էր բանակցություններին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին։ Ես կարծում եմ, որ այդ թեման օրակարգից չի հանվել և հիմա հարց է, թե որ փուլում կարող է Ստեփանակերտը ներգրավվել։ Առանց Ստեփանակերտի մասնակցության, ցանկացած բանակցություն չի ունենա այն արդյունքը, որը որ անհրաժեշտ է։

-Իսկ ինչ արդյունքներին աջակցելու մասին է խոսում Մարիա Զախարովան։ Ի՞նչ արդյունք է գրանցվել Վիեննայի հանդիպման ընթացքում։

-Ճիշտ հարց եք տալիս, ուրեմն կան միջանկյալ արդյունքներ։ Բայց թե որոնք են դրանք՝ ոչ ոք չգիտի, ես իմ տեսակետը չեմ ուզում պնդել, բայց գուցե Ստեփանակերտի մասնակցության մասին է խոսվում։ Շատ հարցեր կան հակամարտության կարգավորման հետ կապված՝ ինչպես է որոշվելու Ղարաբաղի կարգավիճակը, ինչ-որ շրջանների ազատագրման մասին խոսք գնո՞ւմ է. ոչ ոք դա չգիտի։

-Կարծիք կա, որ Մոսկվային այդուհանդերձ չի բավարարում Վիեննայի հանդիպումը, և ցանկություն կա հաջորդ հանդիպումն անցկացնել իր հովանու ներքո՝ Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում։ Այս տեսակետն ինչքանո՞վ է համապատասխանում իրականությանը։

-Հարցը Մինսկի խմբի մեջ առկա տարաձայնությունները չեն։ Իսկապես, Մամեդյարովը Մոսկվայում օրերս հանդիպեց Լավրովի հետ, լուրջ քննարկումներ եղան։ Դրանից հետո Մամեդյարովը հայտարարեց, որ Լավրովը բանակցություններին մասնակցելու ցանկություն է դրսևորել։ Պետք է ուղիղ ասել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից Ռուսաստանն առավել ակտիվ է, կա դրա բացատրությունը՝ իրադարձություններ են տեղի ունենում Ուկրաինայում, հետո ՆԱՏՕ-ն ակտիվանում է Վրաստանի ուղղությամբ ու անհրաժեշտություն է առաջանում վերահսկել իրավիճակը, բացառել ռազմական գործողությունները ղարաբաղյան ուղղությամբ։ Եթե միանգամից էլ չի ստացվում պայմանավորվել, ապա կողմերը գոնե գտնվում են բանակցային գործընթացի մեջ, որպեսզի պատերազմ սկսելու գայթակղություն չառաջանա։

-Այսինքն՝ դա կլինի առանձի՞ն ֆորմատ։

-Մամեդյարովի հայտարարությունից այդպես է թվում։ Լավրով-Մնացականյան-Մամեդյարով։ Ֆրանսիան, ԱՄՆ-ն լռում են ու ինքնին փաստը, որ այդ հեռախոսազրույցները ոչ թե Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների հետ են տեղի ունենում, չէ՞ որ նրանք ևս համանախագահող պետություններ են, արդեն շատ խոսուն է։ Եթե նրանք խոսում են Պուտինի հետ՝ նշանակում է, որ Մոսկվան առանձին քաղաքականություն է վարում այս ուղղությամբ։

-Այսինքն՝ ֆիքսենք, որ սա առանձին ֆորմատ է։

Հիմքեր չունենք կոնկրետ այդպես ասելու, եթե ինչ-որ դժգոհություններ հնչեին Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից, կարող էինք ասել, որ Մոսկվան առանձին խաղ է խաղում։ Բայց երևի նրանք համաձայնություն են տվել, որ Մոսկվան փորձ անի ինչ-որ սցենար իրագործել։ Ամեն դեպքում դրան չեն խոչընդոտում։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում