Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ՆԱՏՕ-ի հետ կառուցողական համագործակցության վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Համաձայն հաղորդագրության` նշված հրամանագրի նպատակն է ապահովել Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի կառուցողական համագործակցությունը բոլոր համատեղ հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ, մասնավորապես, տարբեր ոլորտներում տարեկան ազգային ծրագրերի մասով:
Վ.Յանուկովիչը նաեւ հանձնարարել է Ուկրաինայի նախագահին կից ստեղծել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության հանձնաժողով, որը կգլխավորի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն: