Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի բացառում Ռուսաստանի հետ ևս մեկ C-400-ի գործարքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, եթե Միացյալ Նահանգները Թուրքիային մերժի Patriot զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը, ապա Անկարան կշարունակի ռուսական С-400-ի գնումը:
«Եթե Միացյալ Նահանգները մեզ Patriot չվաճառի, ապա մենք կգնենք երկրորդ C-400-ը կամ մեկ այլ հակաօդային պաշտպանության համակարգ»,- ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ Վաշինգթոնը անհեթեթ է գործում С-400-ի ձեռքբերման պատճառով ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը կասկածի տակ դնելով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը հնարավոր է համարել С-400-ի Թուրքիա առաքման հետաձգումը: