Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Երևանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների հայտարարությանը, որում ասվում էր, որ ատելության խոսքը, մահվան սպառնալիքները՝ ուղղված տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին և նրա գործընկերներին, խտրականություն են։ Աննա Նաղդալյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։

Մեկնաբանության մեջ ասվում է.

«Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին։

ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։ Ուստի այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։

Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։ Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»։

Այսպիսով, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի մասնակցությամբ միջադեպը նոր երանգներ է ստանում՝ շոշափելով Հայաստանի արտաքին քաղաքականության բավական նուրբ շերտեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա անդրադարձից հետո թվում էր՝ խնդիրը կարելի է հարթված համարել։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ խնդիրը գտնվում է մարդու իրավունքների տիրությում, և որ Հայաստանում բոլորի իրավունքները պաշտպանված են։ Դա այն գնահատականն էր, որը պահանջվում էր պետության ղեկավարից, և որը հնչեց։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպանները հնչեցրին այն գնահատականը, որը ակնկալելի էր նրանցից։

Մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, արևմտյան հասարակությունների, պետությունների համար համարվում է գերակա արժեք, և նրանք բավական նրբազգաց են նմանատիպ միջադեպերի առնչությամբ։ Եվ ուրեմն վարչապետի համարժեք հայտարարությունից հետո ինչու է արտգործնախարարությունը անդրադառնում ԵՄ դեսպանների հայտարարությանը, ընդ որում՝ բավական կոպիտ տոնով՝ «…այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ» արտահայտությունը դիվանագիտական լեզվով նշանակում է՝ «մի խառնվեք մեր գործերին»։ Այսինքն՝ մի կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է գրեթե այն, ինչ ԵՄ դեսպանները, մյուս կողմից՝ արտգործնախարարությունը նման կոշտ գնահատական պարունակող մեկնաբանություն է տարածում։

Ակնհայտ է, որ նման ձևակերպմամբ գնահատականը որոշակի խնդիրներ է ստեղծելու ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում։ Այն դեպքում, երբ մենք ԵՄ-ից, ընդհանուր առմամբ Արևմուտքից ակնկալում ենք աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական աջակցություն։

Այդ իմաստով ԱԳՆ-ի արձագանքը, մեղմ ասած, տարօրինակ է։ Այն առավել ևս տարօրինակ է, եթե հաշվի առնենք ԱԳՆ-ի գործելաոճը Հայաստանին վերաբերող այլ հարցերում։ Օրինակ՝ վերջերս ռուսական հեռուստաալիքները, այդ թվում՝ պետական հեռուստաալիքները, Հայաստանի ու Հայաստանի ղեկավարության հասցեին բավական վատ շեշտադրումներ պարունակող ռեպորտաժներ էին ցուցադրել։ Ո՛չ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, ո՛չ առավել ևս ԱԳՆ-ն որևէ վերաբերմունք չարտահայտեցին այդ կապակցությամբ։ Մինչդեռ այդ ռեպորտաժները Հայաստանի ներքին գործերին կոպտորեն խառնվելու ակնհայտ արտահայտություններ էին։ Այսինքն՝ Հայաստանի արտգործնախարարությունն ակնհայտորեն կիրառում է երկակի ստանդարտներ՝ այն, ինչ կարելի է Ռուսաստանին, չի կարելի Արևմուտքին։ Եվ այդքանից հետո մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերում, ինչպես, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մենք աշխարհից, նույն Արևմուտքից պահանջում ենք չկիրառել երկակի ստանդարտներ։

Ընդհանրապես երկակի ստանդարտները շատ բնորոշ են դարձել Հայաստանի իշխանությանը և՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, և՛ ներքաղաքական կյանքում։ Հենց երկակի ստանդարտների դրսևորում կարելի է համարել երեկ Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցածը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոպտորեն ոտնահարեց ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, նվաստացրեց մաքսատան աշխատակցին և րոպեներ անց լրագրողների հետ զրույցում խոսեց տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի իրավունքների պաշտպանության մասին։

Երկակի ստանդարտները կարող են արդյունավետ լինել միայն ժամանակի խիստ սահմանափակ հատվածում։ Ավելի երկար ժամանակահատվածում դրանք, որպես կանոն, ունենում են բումերանգի էֆեկտ։ Եվ իշխանությունը զգալու է այդ էֆեկտը՝ ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ ներքաղաքական կյանքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում