Իմեդի հեռուստաընկերության հաղորդավար Շալվա Ռամիշվիլին մեղավոր է լրագրող Տատիա Սամխարձեի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Բացի քաղաքային դատարանից, այս կարծիքին է նաև Թբիլիսիի վերաքննիչ դատարանը։
Դեռևս 2016-ից լրագրողը պնդում է, որ Ռամիշվիլին իրեն առաջարկել է սեռական հարաբերություններ ունենալ՝ փոխարենը խոստանալով բարձրացնել երիտասարդ աշխատակցուհու պաշտոնը։
2018-ին դատարանը հաղորդավարին մեղավոր է ճանաչել և 2 հազար լարի (շուրջ 750 դոլար) տուգանք սահմանել, որը Ռամիշվիլին պետք է վճարի լրագրողին։
Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է անփոփոխ։