Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի դիրքը. «Արսենալի» մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կմրցի Իտալիայի փոխչեմպիոն «Նապոլիի» հետ: Բուքմեյքերներն առաջիկա խաղում ավելի բարձր են գնահատում դաշտի տերերի հաղթելու հնարավորությունը՝ նման ելքի համար սահմանելով 2.45 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 3.5, իսկ իտալական թիմի հաղթանակը՝ 3 գործակցով:

Հաշվի առնելով կողմերի ներուժը՝ իրականում դժվար է որևէ մեկին նախապատվություն տալը: Վերջին տարիներին «Նապոլին» Իտալիայում ունի երկրորդ թիմի կարգավիճակը: Մասնավորապես, այս ակումբը չեմպիոնի կոչման համար շարունակ փորձում է պայքարել Թուրինի «Յուվենտուսի» հետ, բայց ինչ-որ բան չի ստացվում: Այս մրցաշրջանում ևս «Նապոլին» չկարողացավ դիմակայել իր գլխավոր մրցակցին: Այս պահին Նեապոլի ակումբը «Յուվենտուսին» զիջում է 20 միավորով, և հավանականությունը մեծ է, որ հերթական անգամ կբավարարվի արծաթե մեդալով:

Եթե «Նապոլիի» համար Իտալիայի Ա սերիայում իրավիճակն այնքան էլ լարված չէ, ապա «Արսենալը» ծանր պայքար է մղում լավագույն քառյակում տեղ ունենալու համար: «Նապոլին» մրցաշարի ավարտից 7 տուր առաջ 7 միավորով գերազանցում է երրորդ հորիզոնականում գտնվող «Ինտերին»: «Արսենալը» Պրեմիեր լիգայում 63 միավորով 4-րդ հորիզոնականում է: Լոնդոնի մեկ այլ թիմ՝ «Տոտենհեմը», 64 միավորով 3-րդ հորիզոնականում է: 63 միավոր ունի նաև «Չելսին», որը, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով զիջում է «Արսենալին» և 5-րդ հորիզոնականում է: «Մանչեսթեր Յունայթեդը» 61 միավորով 6-րդն է:

Ծանրաբեռնվածության տեսանկյունից «Նապոլին» որոշակի առավելություն ունի: Կառլո Անչելոտիի ողջ ներուժը կենտրոնացել է Եվրոպա լիգայի խաղարկության և մասնավորապես «Արսենալի» հետ դիմակայության վրա: Ունայ Էմերին, որը նաև կադրային խնդիրներ ունի, ստիպված է պայքարել երկու ֆրոնտներում թիմի առջև դրված խնդիրը լուծելու համար: Վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով զիջել էր «Էվերթոնին»: Այս մրցավեճում Էմերին նախընտրել էր վերջին հանդիպումներում հաջողություն բերած 3-4-2-1 մարտավարությունը: Իսպանացի մասնագետը կրկին հագեցրել էր դաշտի միջին հատվածը, սակայն կադրային խնդիրները թույլ չտվեցին դրական արդյունքի հասնել:

Ենթադրվում է, որ վաղվա խաղում Էմերին հիմնական կազմում որոշակի փոփոխություններ կկատարի: «Էվերթոնի» դեմ թույլ խաղով աչքի ընկավ հիմնական կազմում հայտնված եգիպտացի կիսապաշտպան Էլնենին, իսկ Օզիլն ուղղակի ձախողվեց: Կարծում ենք՝ չենք սխալվի, եթե պնդենք, որ այդ հանդիպման հակահերոսը հենց Օզիլն էր: Այս երկու խաղացողների վատ խաղալու հետևանքով Էմերիի սխեման ամբողջովին տապալվեց: Պաշտպանները գործում էին մեծ ծանրաբեռնվածությամբ, իսկ առջևի գծի խաղացողները ստիպված էին զբաղվել կանխարգելիչ գործողություններով: Ամեն դեպքում ճիշտ չի լինի ասել, որ Էմերին սխալ մարտավարություն էր ընտրել: Նա օգտագործեց այն գործիքակազմը, որն ուներ ձեռքի տակ:

Սպասվում է, որ «Նապոլիի» դեմ ևս Էմերին կպայքարի 3-4-2-1 մարտավարությամբ: Ըստ կանխատեսման՝ առաջիկա խաղում «Արսենալի» դարպասը կպաշտպանի Պետեր Չեխը, իսկ պաշտպանական եռյակը կկազմեն Մոնրեալը, Սոկտատիսն ու Մուստաֆին: Հենակետային գոտում կգործեն Տորեյրան և Գենդուզին: Կիսապաշտպանության ձախ եզրում կխաղա Կոլաշինացը, իսկ աջ եզրում՝ Մայթլենդ-Նայլսը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Աարոն Ռեմսիի հետ կգործի ենթահարձակվողի գոտում, իսկ միակ նոմինալ հարձակվողը կլինի Օբամեյանգը: Կարծես թե սա ամենաօպտիմալ կազմն է այս պահին: Ամեն դեպքում չի բացառվում, որ Էմերին խաղալու հնարավորություն տա հենակետային կիսապաշտպան Ջակային և եզրային կիսապաշտպան Իվոբիին:

«Էվերթոնի» դեմ մրցավեճում Մխիթարյանը իր բարձրության վրա էր և կատարեց մեծ ծավալի աշխատանք: Ժամանակը ցույց է տվել, որ կարևորագույն մրցավեճում Էմերին ամեն կերպ փորձում է օգտագործել Մխիթարյանի ներուժը: «Էվերթոնի» դեմ խաղում ևս Մխիթարյանը ենթահարձակվողի դիրքում էր, սակայն խաղային մոդելի փլուզման հետևանքով ստիպված էր ավելի շատ զսպել մրցակցին: Այս դիրքը, կարծում ենք, հարմար է Մխիթարյանի համար, եթե, իհարկե, թիկունքում գտնվող խաղացողները հստակ կերպով կատարեն իրենց պարտականությունները:

Ինչ վերաբերում է «Նապոլիին», ապա այս թիմը սովորաբար խաղում է 4-4-2 դասավորությամբ, որտեղ հարձակողական բռունցքը կազմում են Ինսինյեն և Մերտենսը: Կարելի է առանձնացնել նաև «Նապոլիի» կիսապաշտպանական օղակը, որտեղ տոն են տալիս Կալյեխոնը, Զիելինսկին և Ֆաբիան Ռուիսը:

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Նապոլին» պայքարից դուրս էր թողել ավստրիական «Զալցբուրգին»: Առաջին խաղում սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթելուց հետո Անչելոտիի թիմը պատասխան խաղում պարտվել էր 3:1 հաշվով: Վերջին խաղում էլ Ա սերիայի շրջանակներում «Նապոլին» սեփական հարկի տակ 1:1 էր խաղացել «Ջենոայի» հետ:

«Արսենալ»-«Նապոլի» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում