Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Ոսկե հորթը» վեպից մեջբերմամբ է մեկնաբանել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն այցելելու հրավերը, հաղորդում է RNS-ը։
«Այնտեղ այսպիսի արտահայտություն կա՝ «Հյու՛ր եկեք, ծեր մայրիկն ուրախ կլինի»։ Բայց հասցե չի թողել»,-ասել է Պուտինը։
Սանկտ Պետերբուրգում արկտիկական ֆորումի լիագումար նիստի ժամանակ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ իրավիճակը «պետք է հասունանա»։
Նա նաև ընդգծել է, որ Թրամփի հետ մի շարք տարաձայնություններ ունի՝ ընդգծելով, որ Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության։