Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան «Լիկուդ» կուսակցությունը երկրի խորհրդարանական ընտրությունների 3․4 մլն քվեի հաշվարկից հետո շրջանցում է ընդդիմադիր «Կահոլ- Լավան» դաշինքին։
Քվեաթերթիկների 80 տոկոսի մշակումից հետո վարչապետի կուսակցությունը հավաքում է ձայների 27 տոկոսը։ Բեն Գանցիի ընդդիմադիր դաշինքը ստացել է 25․9 տոկոս ընտրողների աջակցությունը։
Դրանց հաջորդում են ՇԱՍ-ը, «Յահուդ հա-Տորա»-ն, լեյբորիստները, «Մեր տունն Իսրայելն է» և այլն։