Քրեական հեղինակություն Տարիել Օնիանին, որ հայտնի է Տարո մականվամբ, կրկին ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Սոլ-Իլեցկի դատարանի նախագահի օգնական Լինիզա Շևչիկը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Օնիանին կալանքի տակ կգտնվի 40 օր:
«Նա կալանավորվել է գաղութից դուրս գալիս. Դատախազի միջնորդությամբ դատարանը նրան 40 օրով ձերբակալել է, մինչև մայիսի 19-ը նա կպահվի է թիվ 3 մեկուսարանում», – ասել է Շևչիկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի գլխավոր օրենքով գող Տարիել Օնիանին դուրս է եկել բանտից և ազատության մեջ հայտնվելուց հետո պատրաստվում է բնակվել Թուրքիայում: