Windows 10-ի օգտվողները կարող են հեռացնել արտաքին կրիչներ, առանց նախապես սեղմելու «անվտանգ հեռացման» կոճակը, գրում է The Verge-ը:
Օպերացիոն համակարգի թիվ 1809 թարմացման մեջ (թողարկվել է 2018-ի հոկտեմբերին) հայտնվել է «արագ հեռացում» գործառույթը, որը կանխում է ֆլեշ-կրիչների և արտաքին կոշտ սկավառակների վնասումը՝ սարքի հանկարծակի հեռացման դեպքում: Այս գործառույթն աշխատում է թարմացում ստացած բոլոր համակարգիչներում:
Հունվարին ընկերությունը վերսկսել է Windows 10 October 2018 Update ավտոմատ թարմացումը, որը հասանելի է բոլոր օգտատերերի համար: