Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Այդօրինակ քարոզին իշխանությունը պետք է հակաթույն գտնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Նժդեհ Հովսեփյանը։

– Պարոն Հովսեփյան, վարչապետ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգել է պայքարել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի և կեղծ լուրեր տարածողների դեմ։

Կմեկնաբանե՞ք այդ հանձնարարականը, որքանո՞վ է այն համատեղելի հեղափոխության հայտարարած արժեքների հետ։

– Նախ՝ հարկ է հարցը դիտարկել այն համատեքստում, թե որքանով է դա համատեղելի Ազգային անվտանգության ծառայության գործունեության հետ, ինչի կապակցությամբ մի շարք մտահոգություններ արդարացիորեն հնչել են։ Բայց այսօր կեղծ լուրերի տարածումը հարաբերականորեն կարելի է խնդիր համարել, քանի որ ցանկացած սուտ տեղեկություն աննախադեպ տեխնոլոգիական զարգացման պայմաններում արագորեն հերքվում է։ Ուստի դրանց հակազդելու գործն առավելապես կառավարության այն մարմինների տիրույթում է, որոնք զբաղվում են տեղեկատվական քաղաքականության իրացմամբ։ Ահա այստեղ է խնդիրը, երբ այդպիսի համակարգված քաղաքականություն, թվում է, չկա՝ թույլ տալով կեղծ տեղեկատվությանն ու դրա շահառուներին զգալ ինքզինքը ինչպես ձուկը՝ ջրում։ Ի վերջո, հեղափոխության ամենակարևոր արժեքը ճշմարտահենք լինելն էր, երբ խնդիր էր դրված Սերժ Սարգսյանին «պատժելու» խոստումը դրժելու, սուտ խոսելու համար։ Հետևաբար ստի ու կեղծ տեղեկությունների դեմ պայքարն ինքնին հեղափոխության արժեքներից է, բայց դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։

– ԱԱԾ-ն արդեն մեկ անձի ձերբակալել է։ Վարչապետի ընդդիմախոսները հայտարարում են, թե սա ազատ խոսքի դեմ ուղղված քայլ է, ըստ իրավապահների՝ այդ անձի գործողություններում հանցակազմ կա։ Ձեր կարծիքով՝ կառավարությունը կհաջողի՞ կեղծ էջերի և ապատեղեկատվություն տարածողների դեմ պայքարում։

– Ապատեղեկատվությունը գլխացավանք է աշխարհի բոլոր կառավարությունների համար, ուստի մեզ մոտ իրավիճակը դրամատիզացնել պետք չէ։ Կառավարությունը կարող է հաջողել նման պայքարում, եթե ինքը լինի տեղեկատվական կյանքի թելադրողը։ Կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը հսկայական ռեսուրսներ ունեն, որոնց միջոցով կարելի է էականորեն զսպել կեղծ լուրերի ազդեցությունը, սակայն դա արմատախիլ անել հնարավոր չէ։ Այս ոլորտում հաջողությունը կպայմանավորեի առավելապես ինստիտուցիոնալ տեղեկատվական հոսքերի ձևավորմամբ ու դրանց նախաձեռնողականությամբ, թեպետ այդ ուղղությամբ քայլեր կարծես թե դեռ չեն արվում։ Իշխանությունը պետք է այնպիսի միջավայր ապահովի, որտեղ կեղծ լուրերը կլինեն անհամարժեք իրավիճակին։ Վերցնենք ԱՄՆ-ի օրինակը. ինչո՞ւ Օբամայի նախագահության շրջանում կեղծ լուրերը պակաս ազդեցիկ էին, քան Թրամփի։ Պատճառներից թերևս ամենակարևորն այն է, որ Օբամայի կառավարությունն ինքն էր քաղաքականության ուղեգծի թելադրողը, մինչդեռ Թրամփի վարչակազմը սոսկ արձագանքող է։

– Նախկին իշխանություններն ու նրանց սպասարկող լրատվամիջոցները ջանք, եռանդ չեն խնայում վարչապետին, նոր իշխանություններին սևացնելու հարցում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պիտի անի նոր իշխանությունը։

– Նոր իշխանություններն էլ երբ ընդդիմություն էին, նույնպես ջանք չէին խնայում այն ժամանակվա իշխանությանը քննադատելիս։ Դա նորմալ է։ Խնդիրն այն է, որ այդ քննադատությունը չհատի ագրեսիայի սահմանը ու չդառնա ատելության խոսք։ Նման նախանշաններ, այսօր, ցավոք նկատելի են, և հենց դրա դեմ պիտի պայքարի իշխանությունը։ Ահա այստեղ է, որ տեսնում եմ նաև ԱԱԾ-ի դերակատարության անհրաժեշտությունը, քանի որ այդ ատելության քարոզը կարող է ծանր հետևանքներ ունենալ մեր պետության համար։ Հիշենք թեկուզ, թե ինչպիսի ատելություն կար որոշ լրատվականներում 90-ականների վերջին, ինչն իր ուրույն նպաստը բերեց թե՛ 98-ի հեղաշրջումը, թե՛ հաջորդ աղետալի իրադարձությունները հասարակության աչքում «արդարացնելու» գործին։ Այդօրինակ քարոզին իշխանությունը պետք է հակաթույն գտնի թե՛ հրապարակային, թե՛ անվտանգության մարմինների կուլիսային հետևողական աշխատանքի միջոցով։

– «Ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, պետական մարմինների արձագանքը պետք է կոշտ լինի, եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են, ես վերջին անգամ ուզում եմ զգուշացնել, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես՝ բոլորը առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու համար, ես շատ ուղիղ և հասցեական եմ սա ասում»,- ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք իշխանությունը միայն սպառնո՞ւմ է, թե՞ իրական քայլեր կտեսնենք այդ ուղղությամբ։

– Այս հարցի պատասխանը թերևս միանշանակորեն կիմանա վարչապետը, սակայն կարծում եմ, որ խոսքային մակարդակում նման զգուշացումներն այլևս տեղին չեն։ Իշխանությունն արդեն ամբողջությամբ փոխված է, և ժամանակն է այդ գիտակցությունը կոնկրետ շրջանակներին պարտադրելու։ Միաժամանակ, նախկին տնտեսական օլիգարխիատի ներկայիս վարքը չպետք է զարմանալի թվա, քանի որ նրանք ուղնուծուծով նախորդ շրջանի ընկալումների կրողն են և չեն կարող մեկ օրում դուրս գալ այդ հոգեվիճակից ու վերածվել նոր Հայաստանի գործարարների։ Բայց միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ այդ մարդիկ են առայժմ սպասարկում Հայաստանի տնտեսությունը, և նրանց հանդեպ բիրտ գործողությունները կարող են խաթարել տնտեսական կայունությունը։ Ուստի այստեղ իշխանությունը պետք է կիրառի մտրակի ու բլիթի քաղաքականությունը՝ թերևս այնպես, ինչպես ժամանակին ԱՄՆ-ում արեցին նախագահներ Ռուզվելտը, Թաֆթն ու Վիլսոնը։ Վերջինները լուծեցին սոցիալական արդարության հարցը ԱՄՆ-ում այն պահին, երբ դա խորանալով կարող էր անշրջելի խոչընդոտ դառնալ հասարակության հետագա զարգացման համար։ Հեղափոխությունից ցայսօր Հայաստանը կարծես թե դեռ սոցիալական արդարության ծարավ ունի՝ նկատի ունենալով մասնավոր սեփականության համընդհանուր լեգիտիմության հարցը։

– ԱԺ ընտրություններից հետո իշխանության վարկանիշը բնականորեն իջնում է։ Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի իշխանությունը վարկանիշը պահպանելու կամ բարձրացնելու համար։

– Բնական է, որ ժամանակի ընթացքում 70 տոկոսանոց աջակցությունը պիտի նվազի՝ կայունանալով 45-55 տոկոսի սահմաններում։ Վարկանիշը առայժմ չպետք է հետաքրքրի իշխանություններին, քանի որ դրա բարձրացման կամ իջեցման մասին մտածում են ընտրություններից առաջ, իսկ դրանք մեզ մոտ կլինեն ավելի քան չորս տարի անց։ Եթե իշխանությունը լծվի վերոնշյալ խնդիրները քայլ առ քայլ ու համակարգված լուծելու գործին, ապա վարկանիշի հարց ինքնըստինքյան չի ունենալու՝ այդժամ հասարակությունից ազատորեն հայցելով վերընտրության մանդատ։ Այս տեսանկյունից, կարծում եմ, վարկանիշի նվազմամբ մտահոգվելով ցավոտ ռեֆորմների չգնալը հակառակ ազդեցություն կարող է ունենալ և ինքնին հանգեցնել դրա բարձրացման խնդրին ընտրությունների նախաշեմին։ Ի վերջո, ժողովրդավարական երկրներում իշխանության վարկանիշի հարցը լուծվում է համակարգային ռեֆորմներով ու դրանք հանրության դատին ներկայացնելով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում