Մոսկվայում թոշակառու կինը ոստիկանությանը բողոքել է անհայտ անձանցից, որոնք իբր իրեն հոգեբանական հարձակման են ենթարկել և մուշտակ վաճառել, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը։
Նշվում է, որ Մոսկվայի 80-ամյա բնակչուհին ոստիկանություն է դիմել՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Հունաստանի երկու քաղաքացիների նկատմամբ։ Կնոջ խոսքով՝ նրանք իրեն հոգեբանական հարձակման են ենթարկել, որից հետո շուրջ 30 հազար ռուբլու մուշտակ և անկողնային պարագաներ վաճառել։
Գործի առթիվ ՆԳՆ-ն հետաքննություն է անցկացնում, պարզվում են միջադեպի հանգամանքները։