Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Թեղուտը 3 ամսից կվերաբացվի. բնապահպանները դեմ են

Ռուսական կապիտալով աշխատող ՎՏԲ բանկին պատկանող Թեղուտի հանքավայրն առաջիկայում կվերաշահագործվի։ 1200 աշխատակիցներից մի քանիսն արդեն ծանուցումներ են ստացել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինս մի քանի օր շարունակ ներդրողների, բանկի ներկայացուցիչների հետ շրջել են հանքավայրում, ծանոթացել առկա վիճակին։ Մկրտչյանն ասաց, որ հիմա վերանորոգման աշխատանքներ են գնում, քանի որ հանքավայրը 15 ամիս չի աշխատել։ «Չաշխատելու հետևանքով այնտեղ մի շարք խնդիրներ են առաջացել, տեխնիկայի հետ, ենթակառուցվածքներ են վնասվել, ջրագծերի խնդիր կա։ Հիմա նախնական հաշվարկներով՝ վերանորոգման աշխատանքները կտևեն 40-60 օր, որին ներգրավված կլինեն նաև հանքավայրի բավականին մեծ թվով նախկին աշխատակիցներ, որից հետո արդեն հանքավայրն ամբողջ հզորությամբ կսկսի աշխատել։ Բոլոր 1200 աշխատակիցները կկանչվեն աշխատանքի։ Արդեն իսկ բազմաթիվ աշխատողներ ծանուցագրեր ստացել են։ Աստիճանաբար բոլորին էլ կուղարկվի, և հանքավայրի շահագործումը կվերսկսվի»,- ասաց Մկրտչյանը։

Վերանորոգման և ընթացիկ բոլոր ծախսերն իրականացնում է բանկը և ներդրումներ կատարողը՝ ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանը։

Կարող ենք վստահաբար պնդել, որ Թեղուտի հանքավայրը նվազագույնը 3 ամսից կշահագործվի։ «Այս պահի տեղեկություններով՝ այո։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ հանքը սեփականության իրավունքով պատկանում է բանկին, և մենք այդտեղ անելիք չունենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հանքաարդյունաբերությունն այն տեսքով, որը եղել է Թեղուտում՝ անթույլատրելի է, որը հանգեցրել է բնապահպանական և սոցիալական աղետի։ «Հիմա ես վստահ եմ, որ կառավարությունն իր բոլոր լծակներով լուրջ վերահսկողություն կիրականացնի, որպեսզի հանքաարդյունաբերությունը Թեղուտում նոր որակով լինի, և մենք չունենանք այն, ինչ ունեցել ենք նախկինում»,- եզրափակեց Արեն Մկրտչյանը։

Բնապահպանները, սակայն, շարունակում են ահազանգել, որ հանքավայրի շահագործումն անթույլատրելի է և այն կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։ Խնդրահարույց է հատկապես Թեղուտի հանքավայրի պոչամբարի պատնեշը, որը անվտանգության որևէ չափանիշի չի համապատասխանում և ամեն պահի կարող է պատվարը վնասվել։

Բացի դրանից, բնապահպանների խոսքերով՝ Թեղուտի հանքավայրի վերաբացումից առաջ նախ պետք է գնահատվի, թե ով ինչ է արել, ու համապատասխան պատժի ենթարկվի ու փոխհատուցում տրամադրի Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն։ «Մինչև դա չլինի, ոչ մի վերաբացման մասին խոսել չի կարելի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը՝ հավելելով, որ հատկապես հանքավայրի պոչամբարի պատվարի հետ կապված լուրջ վտանգ կա, որ այն կարող է փլուզվել: «Թեղուտի հանքավայրի շահագործումը կանգնեցվել է հենց այդ՝ պատվարի պատճառով։ Հիմա ոչ մեկը դրանից տեղյակ չի, ու ինչ-որ մարդիկ խոսում են վերաբացման ու շահագործման մասին։ Թեղուտի հանքավայրի շահագործումը ինչպես եղել է անթույլատրելի, այնպես էլ շարունակում է մնալ անթույլատրելի։ Դրա մասին բնապահպանների կարծիքը չի կարող փոխվել»,- ընդգծել էր բնապահպանը։

«Թեղուտի վերաբացում» նախաձեռնության անդամ Կարեն Միքայելյանը, սակայն, բնապահպանների մտահոգությունները չափազանցված է համարում։ Մասնավորապես, պատվարի խնդիրը, մեր զրուցակցի խոսքերով, առհասարակ չկա։ «Որ մասնագետի հետ էլ խոսում ենք, ասում են, որ հնարավոր չի, որ խնդիր առաջանա։ Խնդիր չկա, խնդիրը ստեղծվել է արհեստականորեն, որ կարողանան բանկից որոշակի գումար վերցնել։ Ամեն ինչ նորմալ է, բայց մենք էլ, կառավարությունն էլ հետևողական ենք լինելու, որ վերաբացումից հետո բնապահպանական որևէ նորմի խախտում չլինի։ Մենք ենք հիմա այնտեղ աշխատելու, և մենք ավելի շահագրգռված ենք, որ խնդիր չլինի։ Բնապահպանական խնդիրները առաջնահերթ մեզ են հուզում»,- վերջերս մեզ հետ զրույցում ասել էր Միքայելյանը։

Բնապահպան Կարինե Դանիելյանը ևս սկզբունքորեն դեմ է, որպեսզի հանքավայրը շահագործվի։ «Թեև հայտնի չէ, թե նոր շահագործողը ինչպես, ինչ սկզբունքներով է շահագործելու, բայց սկզբունքորեն ընդունելի չէ և այն ժամանակ, և հիմա հանքավայրի շահագործումը։ Ինչքան շուտ փակվի այդ հանքը, այդքան լավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Դանիելյանը՝ հավելելով. «Սկզբունքորեն մեզ մոտ որևէ մետաղային հանք չպետք է շահագործվի, քանի որ որևէ նորմատիվ չի համապատասխանում։ Դրա համար հիմա հավատալ, թե բոլորը փոխվելու են, ամեն ինչ լավ է լինելու, այդպես չէ։ Դա սխալ մոտեցում է։ Մեզանում այլևս մետաղային հանքեր չպետք է բացվեն, քանի որ հանրապետությունն այնպիսի վիճակի ենք հասցրել, որ պարզապես նոր կետ ունենալը միայն դժբախտություն է։ Եվ պետք չէ հարցի սոցիալական կողմն առաջ տանել։ Անգամ սոցիալական ֆակտորը չի արդարացնում հանքավայրի վերաշահագործումը»

Կարինե Դանիելյանի խոսքերով՝ կառավարությունը պետք է մտածի այդ տարածքներում այլ տեսակի արտադրություններ հիմնելու մասին, որպեսզի հանուն աշխատատեղի մարդիկ չհամաձայնեն հանքավայրի շահագործմանը։ «Չնայած արդեն շրջակա միջավայրն այնպես է աղտոտվել, թունավորվել, որ հնարավոր չէ պատկերացնել, թե այլևս ինչ կարելի է այդ տարածքում անել»,- եզրափակեց բնապահպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում