«Գահերի խաղի» 32-ամյա աստղ Քիթ Հարինգթոնը, որը սերիալում մարմնավորել է Ջոն Սնոուին, ամերիկյան Saturday Night Live շոուի ժամանակ ստրիպտիզ է պարել: Ծրագրի դրվագով հոլովակը հայտնվել է հաղորդման YouTube-ի պաշտոնական ալիքում:
Հարինգթոնը մասնակցել է «Աղջիկների խնջույք» սքեթչին: Դերասանը խաղացել է փեսայի դերը, որը որոշել է իր հարսնացուին անակնկալ մատուցել:
Հարինգթոնը տիկնանց և շոուի հանդիսատեսի առջև հայտնվել է Կարմենի կերպարով՝ սև-կարմիր զգեստով, ձեռնոցներով և բարձրակրունկներով: «Տպավորիչ ելույթի» համար դերասանի ձեռքին մեծ կարմիր հովհար է եղել:
Հարինգթոնը հանել է հագուստը, հովհարը թափահարելով ծաղրական ձայնով խուլիգանական արտահայտություններ գոչել, ոտքը դրել սեղանին: Ի վերջո, դերասանը մնացել է անդրավարտիքով և հատուկ կոներով՝ կրծքին:
Սքեթչում նկարահանվելու համար Քիթ Հարինգթոնը սափրել է մորուքը, ուստի դժվար է եղել նրան անմիջապես ճանաչել: Երկու օրվա ընթացքում տեսանյութը ավելի քան 742 հազար դիտում և 12 հազար լայք է հավաքել: