Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Սարսափելի բան է կատարվում. Փաշինյանը այդ մասին պետք է մտածեր մեկ տարի առաջ. Ժիրայր Դադասյան

Մեր օրերում խոսքը շատ է. արդյո՞ք չի եկել լռելու ժամանակը: Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս հարցին ի պատասխան նշեց, որ աղմուկը սարսափելի շատ է, և լռության կարիք իսկապես կա. «Մանավանդ որ լռությունն ինքնին խոսք է և, ինչպես Սարտրն էր ասում, լռում է միայն այն մարդը, ով կարողանում է խոսել: Պետք է մի քիչ լռությամբ խոսք ասել արդեն, պետք է սահմանափակվել, զսպվել: Ով ինչից պատահի, խոսում է, խոսում են ամեն ինչից, և բոլորը «պրոֆեսոր» են, բոլորի ճակատագրերն ու կենսագրություններն անգիր գիտեն, սարսափելի բան է կատարվում: Այս վիրտուալ իրականությունը պետք է ինչ-որ ձևով տրանսֆորմացվի և դառնա ռեալ իրականություն: Իսկ ռեալ իրականությունը բոլորովին այլ է: Վիրտուալ աշխարհում այնքան կեղծիք կա, այնքան չհիմնավորված բաներ կան, այնքան իրար վրա ցեխ նետել կա, որ ռեալ կյանքում դա չկա, և եթե տեսակետ ես հայտնում, նորմալ լսում են, ոչ ոք չի հայհոյում, իսկ վիրտուալ աշխարհում, տեսեք, ինչ է կատարվում»:

Այս խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ դա ազգային անվտանգության խնդիր է: Իսկապե՞ս այս հարցը պետք է լուծվի կոշտ միջոցներով, թե՞ դա կդիտարկվի որպես խոսքի ազատության դեմ ուղղված քայլ: Ի պատասխան այս հարցի՝ Ժ. Դադասյանը նշեց. «Ես այն կարծիքին եմ, որ այդ մասին Նիկոլ Փաշինյանն ամենասկզբում պետք է մտածեր՝ մեկ տարի առաջ, երբ որ ցեխ էր շպրտվում անխտիր բոլորի վրա, ինչո՞ւ դրա դեմ պատնեշ չդրվեց, որպեսզի թույլ չտրվեր հայ մարդը հայ մարդուն հայհոյեր:

Կան խնդիրներ, որոնց նկատմամբ ժողովուրդն իր վերաբերմունքն է արտահայտում, բայց դա չպետք է լինի հայհոյանքով, փնովելով: Այնպես հանգիստ ու ազատ են քննադատում, կարծես իրենք սրբեր են»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում