Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հասարակություն-վարչապետ՝ արանքը ոչինչ չկա. որոշ ուժեր կարող են ստեղծել կառավարելի քաոս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, մենք տեսնում ենք, որ վերջին օրերի ընթացքում նորից բողոքի ալիք է բարձրանում վարչապետ Փաշինյանի և ընդհանրապես իշխանությունների դեմ։ «Սպայկա»-ի աշխատակիցներն են ցույց անում, ԱԺ-ի դիմաց տրանսգենդերի հայտնի ելույթի հետ կապված է բողոքի ակցիա… այս ամենը ի՞նչ վտանգ է սպառնում իշխանությանը։

Խնդիրները պետք է առանձին դիտարկել՝ բոլորը մեկ հայտարարի տակ տանելն այնքան էլ ճիշտ մոտեցում չեմ համարում։ Ազգային ժողովում հնչած ելույթը և «Սպայկա»-ի աշխատակիցների ցույցը առանձին պետք է դիտարկել, իրար հետ առնչություն չեմ տեսնում։

«Սպայկա»-ն կապված է իշխանությունների անհասկանալի քաղաքականության հետ։ Մինչ այս պահը մենք ունեինք «Լիդիանի» խնդիրը, որը դեռևս չի հանգուցալուծվել, հիմա էլ ՊԵԿ-ի կողմից «Սպայկա»-ի դեմ  են գործողություններ իրականացվում, ընկերության աշխատակիցները փակել էին փողոցը, հետո բացեցին, ոստիկանների հետ բախումներ եղան։ Կարող ենք բազմաթիվ բողոքի միջոցառումներ նշել, որոնք հիմնականում ընթանում են այն մեթոդոլոգիայով, ինչ որ քաղաքացիական անհնազանդության շրջանում՝ անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին։ Բայց պետք է նշել, որ այն ժամանակ դա արդարացված էր, որովհետև պայքարի այլ տարբերակ չկար, իսկ հիմա արդարացված չէ։ Խնդիրը հիմա բազմաշերտ է։ Մենք տեսնում ենք, որ «Սպայկա»-ի դեպքում աշխատակիցները պահանջում են Փաշինյանի ներկայությունը, իրենք հասկացել են, որ երկրում միակ հարց լուծողը վարչապետն է, պետական կառավարման համակարգը չի աշխատում։ Բոլորը մի կողմ են քաշվել, հարցի միակ լուծումը դրված է վարչապետի վրա։

Սա ցույց է տալիս, որ Հայաստանում սոցիալական տարբեր խմբերի շահերի լուծման մեխանիզմը դադարել է գոյություն ունենալ, չի աշխատեցվում։ Հասկանալի է, որ տնտեսական հարցերի շահառուները պետք է համապատասխան կառույցների միջոցով հարցերը լուծեին, դա վերաբերում է գրավատներին, փոխանակման կետերի աշխատակիցներին, բայց նրանք բոլորը թիրախ են ընտրում վարչապետին՝ որպես միակ հարց լուծող։ Այսինքն՝ պետական կառավարման համակարգը, իշխող քաղաքական ուժը, նույնիսկ ընդդիմադիրները բացակայում են հարցերի լուծման ամբողջ գործընթացից։ Սա ամենամեծ վտանգն է հենց վարչապետի համար, փաստորեն բողոքարկող խմբերն ուրիշ ոչ ոքի չեն վստահում։

– Այո, խնդիրն արդեն տևական ժամանակ է՝ առկա է, վարչապետը գնում է գյուղեր, լսում բնակիչներին, դպրոցի տնօրենի դեմ բողոքող ցուցարարներին հանդիպում, ավագանու նիստին մասնակցում։

– Բազմաթիվ այդպիսի օրինակներ կարող ենք բերել։ Փաստորեն ամբողջ Հայաստանում ձևավորվել է վարչապետի անձի իշխանություն, և միայն վարչապետն է, որ այս կամ այն ձևով հարցերը լուծում է։ Իսկ խնդիրը շատ դեպքերում վարչապետի իրավասության ներքո չի։ Սա ցույց է տալիս, որ իշխող ուժը չի կարողանում աշխատեցնել պետական կառավարման համակարգը, չեն աշխատում համապատասխան սոցիալական խմբերի շահերը ներկայացնող կազմակերպությունները, չեն աշխատում արհմիությունները, չի աշխատում իշխող ուժը։ Ստացվում է՝ հասարակություն-վարչապետ՝ արանքը ոչինչ չկա։

– Պատճառն այն է, որ ընդհանուր ապարա՞տը չի աշխատում, թե՞ հասարակությունն է՝ ի դեմս վարչապետի, փրկչի կերպար ձևավորել։

– Վարչապետը չի կարողանում աշխատեցնել ո՛չ պետական կառավարման համակարգը, ոչ էլ իր կուսակիցներին։ Վարչապետը պետք է հանձնարարեր իր կուսակիցներին ու համապատասխան աշխատակիցներին խոսել շահառուների հետ ու հասկանալ, թե ինչ խնդիրներ կան։ Օրինակ՝ ինչ խնդիրներ կան գազավորված խմիչքների հետ կապված։ Սուպերվարչապետի համակարգը վերցրել է ու չի ենթարկվում բարեփոխման։ Շատ դեպքերում մարզերում խնդիրները լավագույն դեպքում մարզպետի մակարդակով պետք է լուծվեն։

– Որքան էլ խնդիրները առանձին և տարբեր թեմաներով են, փաստորեն սրանք մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի դեմ են։ Սրանով նրա իշխանությանը վտանգ սպառնո՞ւմ է։

Սա բավականին մեծ խնդիրներ կարող է առաջացնել։ Ինչո՞ւ են բոլորը դիմում վարչապետին. որովհետև չնայած նրա վարկանիշի անկմանը՝ այն մնում է բարձր։ Որոշ ժամանակ անց նրա վարկանիշը կարող է շատ ընկնել, այդ ժամանակ արդեն վարչապետին կդիմեն՝ հասկանալով, որ նա չի կարող այդ հարցերը լուծել, ու կստեղծվի քաոսային իրավիճակ։ Սա չի նշանակում, որ ամեն օր ցույցեր կլինեն, բայց դա կարող է վատ մթնոլորտ ստեղծել, ինչից լավ կարող են օգտվել թե՛ իշխանության ներսի, թե՛ խորհրդարանի, թե՛ արտախորհրդարանական դաշտում առկա ուժերը։ Որոշ ուժեր կստեղծեն կառավարելի քաոս։ Ոչ ոք չի կարող ասել՝ այդ կառավարելի քաոսի դեպքում ընդդիմությունը միասնակա՞ն, թե՞ առանձին կգործի։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում