Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Փաշինյանը շատ արագ կձերբազատվեր «բոնուսներով» քաղաքապետ Բալասանյանից, եթե ունենար սեփական թեկնածուն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

-Պարոն Համբարյան, ինչպե՞ս եք գնահատում օրերս վարչապետ Փաշինյանի Գյումրի կատարած այցը։ Շիրակը համարվում է ամենաաղքատ մարզը և երևի թե հենց այդ պատճառով էլ մշտապես իշխանությունների հանդեպ մեծ դժգոհություն կա։ Արդյոք այս նոր իշխանությունների օրոք իրավիճակը փոխվել է։

Այցից առաջ իշխանությունները հայտարարում էին, որ այցը մեկ նպատակ է հետապնդում՝ ուսումնասիրել Գյումրու ենթակառուցվածքները որպես խոշոր տուրիստական կենտրոն դարձնելու ծրագիր։

Ես անկեղծ ասած չհասկացա՝ սա ճանաչողակա՞ն այց էր, թե՞ պարզապես այց կոչվելու համար էր։ Պարոն Փաշինյանը եղավ այնպիսի տեղերում, որոնք տուրիզմի հետ շատ մեծ կապ չունեին։ Գոնե երկու տեղը բացարձակ տուրիզմի հետ առնչություն չունեն՝ երկաթգծի կայարանը, ավտոկայարանը։ Գյումրեցիները շատ քիչ են այդ երկու տեղերում տուրիստներ տեսնում, տուրիստները համապատասխան ավտոբուսներով են գալիս Գյումրի  կամ օդանավակայանում են լինում։ Խայտառակ իրավիճակ է Գյումրիի ավտոկայարանում, որը մինչև հիմա տնակային է՝ չնայած երկրաշարժից 30 տարի է անցել։ Օդանավակայանի զարգացման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում՝ չնայած այն բոլոր դեմագոգիկ խոստումներին, որոնք տալիս էին ժամանակին Գյումրիից ընտրված որոշ պատգամավորներ՝ առ այն, որ դեպի Դուբայ  չվերթ պետք է բացվի, բայց մինչև հիմա միայն մեկ չվերթ է իրականացվում ամեն օր Գյումրիից դեպի Մոսկվա և Մոսկվայից դեպի Գյումրի, այն էլ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն է իրականացնում։Վարչապետը տեսավ Գյումրիի փողոցների խայտառակ իրավիճակը և ամենազավեշտալին այն է, որ գյումրեցին  դեռ երեք տարի այս խայտառակ իրավիճակում պետք է ապրի։ Ճանապարհաշինարարական ծրագիրը Գյումրիում ավարտվելու է 2022 թվականին, բայց այդ ճանապարհաշինարարները ամբողջ քաղաքը քանդել ու աշխատանքները շատ դանդաղ են ընթանում, նույնիսկ կենտրոնն է  քանդվել՝ Սայաթ Նովա, Գարեգին Նժդեհ Վազգեն Սարգսյան փողոցներով։

Որպես գյումրեցի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ հեղափոխությունից հետո Գյումրիում ոչինչ չի փոխվել։Սարսափելի է տեսնել բազմաթիվ սոցիալական, առողջապահական խնդիրներ ունեցող մարդկանց այն զանգվածը, որ շրջապատել էր Պարոն Փաշինյանին։Նույնը տեղի է ունենում , երբ Գյումրի է գալիս Գագիկ Ծառուկյանը։

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ հետհեղափոխական Հայաստանում Գյումրիում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

-Տարօրինակ է, որ մինչ այժմ Գյումրիում քաղաքապետ է Սամվել Բալասանյանը: Հենց Փաշինյանը  2016 թվականի խոսքերը. «Սերժ Սարգսյանը Գյումրիում բեղեր է պահել  ի դեմս Բալասանյան դաշինքի: Գիտեք, թե Սամվել Բալասանյանի ճակատին մի ժամանակ ինչ էր գրված, հիմա բախտը բերեց՝ Հայկական վերածնունդ էր գրված լինելու, տեղ չէր անելու» և նմանատիպ այլ հայտարարություններ…

Կադրային քաղցն է պատճառը, իսկ ո՞վ ունի պարոն Փաշինյանը Գյումրիում, որ կարողանա քաղաքապետի թեկնածու առաջադրել և այդ քաղաքապետի թեկնածուն ընդունվի գյումրեցիների կողմից ու անցնի․ հետհեղափոխական էյֆորիան բավականին անցել է և եթե նախկինում պարոն Փաշինյանը կարող էր իքս ֆիգուրայի անձ բերել գյումրեցիների համար հրամցնել որեպս թեկնածու ու անցկացներ՝ հիմա դա հնարավոր չէ։ Գրեթե մեկ տարի անցել է և սոցիալ-տնտեսական հեղափոխության պտուղները հասարակությունը չի տեսնում, իշխանություննեին շատ դժվար  կլինի իր թեկնածուին առաջ տանել։Բայց ամենակաևոր խնդիրն այն է , որ իշխանությունները սեփական թեկնածուն չունեն, իրենց հասարակությանը անծանոթ թեկնածուներին գյումրեցին չի ընտրի։ Ես համարում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ունենար իր թեկնածուն ինչպես  Արմավիրի,Հրազդանի, Էջմիածնի պարագայում՝ մի վայրկյան ագամ չեմ կասկածում, որ պարոն Փաշինյանը շատ արագ կձերբազատվեր պարոն Բալասանյանից։Հիմա իրենց թեկնածուն չկա և պարոն Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչերի հետ կարող է առնչվել Գյումրիում, եթե ընտրություններ կազմակեպի։Եվ ամենակարևոր հարցն այն է, որ պարոն Բալասանյանը շատ հարմար թեկնածու է։

-Ինչո՞վ է հարմար։

-Պարոն Բալասանյանի ֆինանսական բարեկեցությունը կապված է  դրսի հետ, բավական հարուստ անձ է, ով շատ դեպքերում իր կապերի շնորհիվ Գյումրիում բիզնեսներ է դրել, որոնք իր ընտանիքին են  պատկանում՝ գարեջրի գործարան, հրուշակեղենի գործարան, այլ բիզնեսներ ևս ունի։Պարոն Բալասանյանը Փաշինյանի դեմ որևէ քայլ չի արել։ Ինչքան հասկանում եմ պարոն Փաշինյանի համար մեծ խնդիր է  այստեղ  թեկնածու գտնել, որոշները ընդունված չեն, որոշները մեծ կոմպրոմատներ ունեն։

-Բալասանյանի մասով նշվում է, որ «բոնուսներով» դարձած քաղաքապետ է, ինչը հակասում է նոր Հայաստանի չափանիշներին։

-Ես չեմ  էլ կասկածում, որ պարոն Փաշինյանի գործոնը մեծ էր նոր ընտրական օրենսգրքի տապալման հարցում։ Նա մեծ հաճույքով իր կողմից խիստ քննադատված օրենսգրքով կազմակերպեց ԱԺ ընտրություններ։ Նույն բունուսային համակարգով մյուս քաղաքներում ընտրություններ կազմակերպեց։ Իսկ նոր օրենսգիրք ունե՞ն, որ դրանով ընտրություն կազմակերպեն։ Էջմիածնում, Հրազդանում նույն համակարգով կազմակերպած ընտրություններ են եղել։ Ուստի չենք կարողասել, թե   նրանք կեղծ էին, սրանք արդար՝ հաշվի առնելով այդ համակարգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում