Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում:
Սուրակատ Ասիյատիլովի անվան հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների հուշամրցաշարի 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը արծաթե մեդալ են նվաճել։ Իսկ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը՝ բրոնզե։