Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի թոռնուհին՝ Հարիր Հուսեյն Քամիլը պատմել է իր հուշագրությունների մասին, հաղորդում է RT-ն։
Նշվում է, որ դրանցում արտացոլվել են ԱՄՆ-ի ներխուժման ժամանակ կատարված իրադարձությունները։
«Պատմել ճշմարտությունը՝ ահա թե ինչն է իմ առջև ծառացած հիմնական խնդիրը՝ որպես հեղինակի և այդ իրադարձությունների մասնակցի»,-ընդգծել է Հարիր Հուսեյն Քամիլը։
Նա հստակեցրել է, որ այդ իրադարձությունները հաճախ աղավաղված են վերարտադրվում, իսկ իր ընտանիքի պատմությունը հաճախ լի է կեղծիքով։