Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է Իսրայելի վարչապետ և պաշտպանության նախարար Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը, որում նա խոստացել է Իսրայելի ինքնիշխանությունը տարածել Հորդանան գետի արևմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերի հրեական բնակվայրերի վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Արևմտյան ափը պաղեստինյան տարածք է, որը օկուպացվել է Իսրայելի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերը խախտելով: Վարչապետ Նեթանյահուի անպատասխանատու հայտարարությունը, որը կոչված է Իսրայելում առաջիկա ընտրությունների ժամանակ ավելացնել նրան տրվող ձայների քանակը, չի կարող փոխել այդ փաստը»,- ԱԳ նախարարը գրել է Twitter-ի իր էջում:
2016 թ.-ի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2334 բանաձևը Իսրայելից պահանջում է դադարեցնել Հորդանան գետի Արևմտյան ափի բնակեցման գործընթացը, սակայն իսրայելյան կառավարությունը հրաժարվել է կատարել այդ փաստաթղթի դրույթները: Կես դարի ընթացքում, երբ իսրայելական կառավարությունը ստացել էր Հորդանան գետի Արևմտյան ափին հսկողություն իրականացնելու իրավունքը, այնտեղ շուրջ 120 բնակավայրեր է կառուցել, որոնք հիմնական խոչընդոտն են պաղեստինցիների հետ խաղաղ գործընթացը վերսկսելու ճանապարհին: