Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

«Ասեց՝ գնում եմ հաշտվելու… ու տղայիս այլևս չտեսա». Կրակոցներ Գյումրիում, երկու եղբայրներից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Աշոտ Գրիգորյանի գործով դատական քննությունը:

1985 թվականին ծնված Աշոտ Գրիգորյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի ու դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Գրիգորյանը եղբայրներ Կնյազ և Գագիկ Ղ.-երին ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ, փորձել է սպանել երկու եղբայրներին, բայց իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ եղբայրներից միայն Կնյազին է սպանել, իսկ Գագիկի առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառել:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 7-ին, ժամը 22-ն անց 55-ի սահմաններում Գյումրիում՝ Մյասնիկյան փողոցի տներից մեկի դիմաց, եղբայրներ Կնյազի ու Գագիկի հետ «նախկինում ունեցած տարաձայնությունների կապակցությամբ պարզաբանում կատարելու ժամանակ» Աշոտ Գրիգորյանը իր հետ հանդիպման վայր տարած, քննությամբ չպարզված որսորդական 12 տրամաչափի ողորկափող հրազենից կրակոցներ է արձակել: Կնյազ Ղ.-ին պատճառել է ծանր վնասվածքներ, Կնյազը մարտի 11-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է: Գագիկ Ղ.-ին պատճառվել է ձախ ուսագոտու շրջանի կույր՝ անրակի բազմաբեկոր կոտրվածքով, փափուկ հյուսվածքների ջնջխումով հրազենային կոտորակային վնասվածքի ձևով առողջության միջին ծանրության վնաս:

Գործի դատական քննության ընթացքում մեղադրողը փոփոխել է մեղադրանքը, Աշոտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով:

Աշոտ Գրիգորյանը մինչդատական վարույթում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, թե մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը:

Նա ներկայացրել է, որ դեպքի օրը ինքն ու եղբայրը Գյումրու Անի թաղամասում չեն եղել, ոչ մի կապ չեն ունեցել այդ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության հետ: Եղբայրը, ըստ Աշոտի, ընդհանրապես իր հետ չի եղել:

Ինքը 2015 թվականի մարտի 7 –ին, ժամը 11-ին տանը չի եղել: Երբ ցերեկը տուն է եկել, տեսել է, որ իրենց տան դռան ապակին կոտրված է, երեխայի մեքենան էլ է կոտրված, ուրիշ կոտրված առարկաներ էլ կային: Հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Տնեցիները ասել են՝ չգիտեն: Ինքն ասել է, որ կգտնի նրանց, ովքեր արել են դա:

Հայրը զայրացել է իր վրա, նույնիսկ հայհոյել ու պահանջել է, որ ինքը ոչ մի բան չանի:

Ինքը դուրս է եկել տանից, նստել է «ԲՄՎ» մեքենան, գնացել է ավտոտնակի մոտ, բարձրացել է կտուրը, այնտեղից վերցրել է պապի հրացանը: Քանի որ չի իմացել, թե ովքեր են եղել իրենց տան վրա հարձակվածները, հրացանը վերցրել է, որ պաշտպանի իրեն ու հարազատներին:

Հետո մեքենայով շրջել է քաղաքում: Մութն ընկնելուց հետո տուն էր վերադառնում, երբ իրենց թաղում հավաքված մարդկանց է տեսել: Մեքենան կանգնեցրել ու տեսել է, որ մարդ է ընկած:

Բաճկոնից ճանաչել է, որ իր հայրն է, հասկացել է, որ հավաքվածները իրենց տան վրա հարձակվածներն են: Ինքը մեքենայի հետևի նստատեղից վերցրել է հրացանը, դուրս է եկել մեքենայից, հրացանը պահել է հավաքվածների վրա, գոռացել է, որ կանգնեն:

Հորը շրջել ու տեսել է, որ նրա դեմքը վնասված է, նույնիսկ մտածել է, թե հայրը մահացել է: Գոռացել է, որ հորը տուն տանեն ու կրակել է իր կողմը եկողների ուղղությամբ:

Աշոտ Գրիգորյանը նշել է, թե հորը վնասված տեսնելով՝ ոչինչ չի հասկացել, աչքերի առաջը սևացել է, ոտքերը թուլացել են: Կրակելուց հետո ինքը հետ-հետ է գնացել: Հետևից հարվածել են իր գլխին, ինքը չի տեսել, թե ով է հարվածել: Այդ հարվածից ուշագնաց է եղել, արթնացել է այլ տեղում: Չի հիշում՝ պապի հրացանն ինչ է եղել: Պապի հրացանը հին էր, ինքը չգիտի՝ քանի փամփուշտ կար, ինքը քանի անգամ է կրակել…

Դեպքի և այն մասին, որ իրեն մեղադրանք է առաջադրվել, իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իմացել է լրատվամիջոցներից: Դա իմանալով՝ դիմել է փախուստի: Բայց հետո դիմել է փաստաբանի ու ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Ինքը վատառողջ է, հաշմանդամության կարգ ունի՝ տեսողության հետ կապված:

Հետագայում Աշոտ Գրիգորյանը լրացրել ու փոփոխել է պատմածը՝ հայտնելով, թե դեպքի վայրում տեսել է՝ ինչպես են մահակներով մի քանի հոգի ծեծում գետնին ընկած մարդուն: Մեքենայի լույսը գցել ու տեսել է, որ գետնին ընկածն իր հայրն է, նրան ճանաչել է հագուստից: Իջել է մեքենայից, գոռացել, որ հորից հեռու մնան, բայց այդ մարդիկ ուշադրություն չեն դարձրել: Այլ միջոց չգտնելով՝ ինքը մեքենայի հետևի նստատեղից վերցրել է որսորդական հրացանը, լիցքավորել է ծիտ որսալու փամփուշտներով ու օդ է կրակել: Հորը ծեծողները փախել են մի կողմ: Հորը մոտենալով՝ տեսել է, որ նա արյան մեջ կորած է, կարծել է, թե նա մահացել է…

Աշոտ Գրիգորյանը նշել է, թե տարածքը լուսավորված չի եղել, ոչինչ չի երևացել: Մի քանի մետրի վրա տեսել է մահակներով իր վրա հարձակվողների: Մտածել է՝ ուզում են իր հետ վարվել, ինչպես հոր հետ են վարվել: Նրանց կանգնեցնելու համար օդ է կրակել, բայց նրանք չեն կանգնել:

Գլխին հարված է ստացել, ուշագնաց է եղել…

Աշոտ Գրիգորյանը պնդել է, թե որևէ մեկին սպանելու ցանկություն չի ունեցել, գիտակցել է, որ որսորդական հրացանի ծտի փամփուշտները մարդու կյանքին վտանգ սպառնացող վնաս չեն տա: Հրացանը վերցրել էր ինքնապաշտպանության, իր ընտանիքը պաշտպանելու նպատակով: Եթե չկրակեր, հայրը ողջ չէր լինի, ինքն էլ ողջ չէր լինի: Ինքը համոզված է, որ իր կրակոցից ոչ ոք չի տուժել, քանի որ միայն օդ է կրակել: Իսկ եթե տուժած մարդիկ կան, ապա նրանք իր կրակոցից չեն տուժել, որովհետև իր պապի հրացանը 16 տրամաչափի է: Թե դեպքի վայրում ո՞վ է կրակել 12 տրամաչափի որսորդական հրացանից, ինքը չգիտի:

Դատարանում ևս Աշոտ Գրիգորյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, որ դեպքի օրվա երեկոյան տուն վերադառնալով՝ «Պեգաս» խանութի մոտ հավաքված մարդկանց է տեսել, դեմքերը մթության մեջ չի տարբերել, բայց տեսել է, որ ընկած մարդ կա, որին չորս-հինգ հոգով խփում էին: Ճանաչել է, որ իր հայրն է…

Աշոտ Գրիգորյանը պնդել է, թե մինչև դեպքը իր ու Կնյազի ընտանիքի միջև որևէ խնջույքի ժամանակ միջադեպ չի եղել… Ինքն ու իր եղբայրը Գագիկ Ղ.-ին չեն ճանաչել, դեպքի օրը Անի թաղամասում չեն եղել, Գագիկին չեն ծեծել:

Իր պապի զենքը «16 կալիբրի, թաք լուլանի, փայտից կոթով, մեկանգամյա կրակվող զենք էր, չուներ հնարավորություն, որ երկու-երեք անգամ իրար հետևից կրակի: Առաջին կրակոցից հետո պետք է լիցքավորեր: Ինքը երկու անգամ օդ է կրակել, իր կրակոցների միջև տևողությունը եղել է մոտ երկու րոպե: Այդ ընթացքում ուրիշ կրակոց չի լսել: Երբ երկրորդ կրակոցից հետո ինքը հետ-հետ է գնացել, գլխին հարված է ստացել, իսկ մինչև դա՝ չորս-հինգ կրակոց է լսել՝ ավտոմատի կրակոցի ձայն… Ինքը մեկ աչք ունի, տեսողական խնդիրներ ունի, դեպքի օրն էլ օպտիկական ակնոց չի կրել: Օդ է կրակել երկու անգամ՝ իրեն ու հորը պաշտպանելու համար:

Աշոտ Գրիգորյանը մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելուց հետո նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է նոր մեղադրանքի շուրջ ցուցմունք տալուց:

Տուժող Գագիկ Ղ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, որ դեպքի օրվա առավոտյան մեքենայով գնացել է Անի թաղամասում գտնվող իրենց խանութ: Մոտեցել է դռանը, որ բանալիով դուռը բացի, հետևից ինչ-որ ծանր առարկայով հարվածել են գլխին, ինքը գիտակցությունը կորցրել է: Չի տեսել ՝ ով խփեց: Երբ ուշքի է եկել, ընկած է եղել գետնին, գլխից արյուն էր հոսում: Մի կերպ խանութի դուռը բացել, ներս է մտել, լվացվել ու գնացել է տուն: Հնարավոր է՝ խանութի աշխատողներն այնտեղ են եղել, բայց ինքը նրանց հետ չի խոսել: Ճանապարհին զանգել է եղբորը՝ Կնյազին, իմացել է, որ դրսում է, գնացել է նրա մոտ: Կնյազը, տեսնելով իր վիճակը, հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինքն ասել է, թե չի տեսել՝ ով է խփել հետևից:

Երեկոյան Կնյազը զանգել է ինչ-որ մեկին, պայմանավորվել են հանդիպել «Պեգաս» խանութի մոտ՝ հաշտվելու նպատակով:

Հետո Կնյազը մենակ նստել է մեքենա ու գնացել է: Ինքը զանգել է նրան, նա ասել է, թե գնում է հաշտվելու: Չի ասել՝ ում հետ է հաշտվելու: Ինքն էլ պատահական մեքենայով գնացել է «Պեգաս» խանութի մոտ , տեսել է՝ իրենց մեքենան այնտեղ կանգնած էր:

Ինքը կրակոցի ձայն է լսել:

Վազել է կրակոցի կողմ, տեսել է Կնյազը բերանքսիվայր գետնին ընկած է: Մոտեցել, շրջել է նրան, փորձել է բարձրացնել: Այդ ընթացքում էլի կրակոցներ են եղել, իրեն էլ են կրակել: Չի հիշում՝ հետո ինչ է եղել: Ուշքի է եկել հիվանդանոցում:

Գագիկը պնդել է, թե դեպքի օրը եղբոր հետ Գրիգորյանների տուն չի գնացել: Ինքը «Կոգոլ Գագոյին» ու նրա տղաներին չի ճանաչում, նրանց հետ մինչև դեպքը վիճաբանություն չի ունեցել:

Տուժողի իրավահաջորդը՝ Կնյազի մայրը, հայտնել է, թե դեպքի օրվա առավոտյան որդին՝ Գագիկը, սովորականի պես գնացել է իրենց խանութը բացելու: Ժամը 10-ն անց 30-ի սահմաններում Գագիկը տուն է վերադարձել արյան մեջ կորած: Նա չի ասել՝ ինչ է պատահել: Կնյազը եղբորը տեսել է այդ վիճակում, շատ վատ է զգացել:

Եղբայրները բակում առանձին խոսել են: Հետո Կնյազը որոշ ժամանակ չի երևացել, երբ եկել է, ասել է, թե «Կոգոլենց« տուն էր գնացել…

Ինքը խնդրել է, որ որդին այլևս ոչինչ չձեռնարկի: Կնյազն ամբողջ օրը անհանգիստ է եղել…

Երեկոյան Կնյազը դուրս է եկել տանից, ինքը խնդրել է այդ ժամին չգնալ, նա պատասխանել է, թե գնում է հաշտվելու, նստել է մեքենա ու գնացել է: Դրանից հետո ինքը որդուն չի տեսել…

Երբ Կնյազն ուշացել է, ամուսին, հետո էլ Գագիկը գնացել են: Դրանից հետո ինքն իմացել է, որ Մյասնիկյան փողոցում կրակոցներ են եղել, Կնյազին, Գագիկին տեղափոխել են հիվանդանոց:

Ամուսնուց իմացել է, որ Կնյազին կրակել է Աշոտ Գրիգորյանը: Երբ ամուսինը մոտեցել, գրկել է ընկած Կնյազին, օգնություն է կանչել, ինչ-որ մեկը հետևից դանակով խփել է ամուսնուն:

Երբ Գագիկն է հասել դեպքի վայր, մոտեցել է ընկած Կնյազին, Աշոտ Գրիգորյանը զենքը պահել է նրանց վրա, ովքեր օգնել են Կնյազին: Կրակել են նաև Գագիկի ուսին…

Ինքը խոսակցություններից իմացել է, որ առավոտյան Գագիկին ծեծել էին «Կոգոլ Գագոյի» տղաներն ու նրանց ընկերները:

Տուժողի իրավահաջորդը պնդել է, որ իր որդի Կնյազին սպանել, իսկ մյուս որդուն՝ Գագիկին հրազենով վնասվածք է հասցրել Աշոտ Գրիգորյանը: Թե ով է ամուսնուն ու Կնյազին ծակող-կտրող գործիքով հարվածել, չգիտի: Իրենք զենքեր չեն ունեցել:

Տուժողի իրավահաջորդը խնդրել է Աշոտ Գրիգորյանի նկատմամբ խիստ պատիժ նշանակել:

Դատարանը եկել է եզրահանգման, որ գործով հաստատված է՝ ամբաստանյալ Աշոտ Գրիգորյանը դեպքի վայրում առանց ռեալ անհրաժեշտության նախահարձակ է եղել իր հետ նախապես վերցրած հրազենով, որի արդյունքում դիտավորությամբ կատարել է մեկ անձի սպանություն և մեկ այլ անձի սպանության փորձ:

Դատարանը մատնանշել է Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումը, համաձայն որի՝ փոխադարձ կռվի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության վիճակն անհնար է, քանի որ կռվողներից յուրաքանչյուրը հանդես գալով ոտնձգողի դերում, չի ղեկավարվում պաշտպանությանը բնորոշ շարժառիթներով ու նպատակներով: Այսինքն՝ թեև փոխադարձ կռվի ժամանակ մասնակից կողմերի դեպքում առերևույթ առկա են անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները, սակայն դրանք չեզոքանում են փոխադարձ կռվի իրողությամբ:

Դատարանը Աշոտ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և վերջին հաշվով դատապարտել է 13 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է մեկ այլ դատավճռով սահմանված պատիժը՝ 3 ամիս ազատազրկումը, վերջնական պատիժ է սահմանվել 12 տարի 9 ամիս ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի մարտի 25-ից:

Տուժողի իրավահաջորդին իրավունք է վերապահվել քաղհայցի պահանջ ունենալու դեպքում հայցը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Աշոտ Գրիգորյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 455 հազար 040 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում