Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 25-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Լոռի» խաղի ընթացքում բողոքի ակցիա են իրականացրել Red Eagles ֆան-շարժման անդամները:
Նրանք ճայտրուկներ են վառել, պահանջելով ՀՖՖ-ի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Ֆանատները պահանջում են նաև հեռացնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին:
Միջադեպին արձագանքել են ոստիկանության աշխատակիցները:
«Փյունիկ» ակումբը Red Eagles-ին հորդորում է թիմի խաղերը չօգտագործել իրենց անձնական շահերի համար: