Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մեզ արկածախնդրության մղելու փորձեր կարող են արվել. Ինչ պետք է անի պաշտոնական Երևանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը ՀՀ Արտակարգ եւ Լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արմանի Մելիքյանն է։

Պարոն Մելիքյան, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան կօգնի Ադրբեջանին և Հայաստանին՝ իրականացնելու Վիեննայի հանդիպման արդյունքները։ Արդյո՞ք Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո արված այս հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է առավել մեծ ազդեցություն ստանալ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա։

-Ռուսաստանի ազդեցությունը հակամարտության կողմերի վրա առանց այդ էլ շատ մեծ է: Այդուհանդերձ, հիշենք նաև, որ Վիեննայում նախագահ Ալիևի ու վարչապետ Փաշինյանի միջև ինչ-որ մարդասիրական խնդիրների լուծման շուրջ է համաձայնություն ձեռք բերվել: Ուստի, տեսականորեն, այս փուլում հենց վերոհիշյալ խնդիրների լուծման հետ կապված էլ պետք է որ Ռուսաստանն իր աջակցությունը ցուցաբերի: Ի դեպ, ի լրումն վերը ասվածի, չմոռանանք նաև, որ նաև անձամբ Գարեգին Բ Կաթողիկոսն է դիմել ՌՈՒԵ առաջնորդ Պատրիարք Կիրիլին՝ ադրբեջանական գերության մեջ գտնվողների մասով հումանիտար բնույթի խնդրանքով: Այսինքն, այսօր Վիեննայի բանակցային դրվագի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները ոչ միայն քաղաքական, այլև կրոնա-հոգևորական երկխոսության համար են ծառայեցվում:

Վիեննայի հանդիպումից հետո կարգավորման ուղղությամբ առաջընթացի հույսերի մասին հայտարարել է թե պաշտոնական Մոսկվան, թե ԵՄ գերագույն հանձնակատարը, որոնք դրական են գնահատել հանդիպման փաստը։ Ըստ Ձեզ, կա արդյո՞ք հակամարտության կարգավորման առաջընթացի հույս, թե՞ դրանք հերթապահ հայտարարություններ են։

-Ներկա բանակցային օրակարգն ու ձևաչափը հակամարտության իրական կարգավորման, կայուն խաղաղության հաստատման և ժողովուրդների հաշտեցման նախադրյալներ չեն ապահովում: Առկա օրակարգն էլ, ձևաչափն էլ ի սկզբանե նպաստել են ստատուս քվոյի պահպանմանը, սակայն 2016 թվականի ապրիլյան պատերազմը սանձազերծելով, ադրբեջանական կողմը նոր իրավիճակ ձևավորեց՝ անպատիժ կերպով խախտեց մինչ այդ առկա ստատուս քվոն և ցույց տվեց, որ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի համար Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման և անվերապահ պաշտպանության սկզբունքը չի գործում: Այսպիսով քաղաքական իմաստով նաև դուռ բացվեց հավանական հետագա տարածքային կորուստները գլխանց անտեսելու, այդ կորուստների իրավաչափությունը ճանաչելու համար: Ի դեպ, սեփական տարածքային ամբողջականության հանդեպ այս հանձնողական մոտեցումն ամրագրված է նաև Արցախի Հանրապետության սահմանադրությամբ: Վիեննայի հանդիպման մեզ համար տեսանելի միակ քաղաքական արդյունքն առայժմ այն է, որ պաշտոնական Երևանը համաձայնվել է շարունակել մասնակցել բանակցություններին նախկին օրակարգով ու երկկողմ՝ Բաքու-Երևան ձևաչափով: Վարչապետ Փաշինյանի կողմից արված նոր առաջարկությունների վերաբերյալ հիշատակում անգամ չկա ՄԽ համանախագահների ու բանակցող կողմերի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԳՆ կողմից վերջերս արված հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է, որ բանակցային գործընթացը կարող է ընթանալ բացառապես Մինսկի խմբի հովանու ներքո:

Ադրբեջանի ԱԳՆ նախարար Էլմար Մամեդյարովն ասում է, որ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը պետք է լինի Մոսկվայում, մի բան էլ, դրան մասնակցելու է Սերգեյ Լավրովը։ Վտանգ չկա՞, որ սրանով փորձում են հայկական կողմին վտանգավոր արկածախնդրության մեջ ներքաշել։

-Միջազգային հարաբերություններում առկա շատ կոշտ մրցակցությունը քաղաքական գթասրտության կամ փափուկ, արտոնյալ պայմանների հույս չի կարող տալ որևէ մեկին: Առավել ևս շատ բարդ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրավիճակում գտնվող և, փաստորեն, պատերազմող Հայաստանին: Այս պայմաններում գործող իշխանության պատասխանատվությունը հսկայական է և այն պետք է լավ գիտակցվի մեր որոշում կայացնողների կողմից: Մեզ արկածախնդրության մղելու փորձեր կարող են արվել ցանկացած պահի և դրանում արտառոց բան պետք չէ փնտրել, արտառոց կլինի, եթե այդ փորձերը հաջողությամբ պսակվեն:

-Որքան էլ հայկական կողմը խոսում է բանակցային գործընթացին Արցախի ներգրավման անհրաժեշտության մասին, առայժմ որևէ գործուն քայլ տեսանելի չէ այդ ուղղությամբ։ Արդյո՞ք կա բանակցություններում Արցախի ներգրավման հնարավորություն։

– Այդ հնարավորությունն իրապես գոյություն ունի, սակայն հասկանալի չէ առայժմ, թե կոնկրետ ինչ կերպ է պաշտոնական Երևանը պատրաստվում այս հարցը լուծել:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում