Իրանի հյուսիս-արևելքում սուզանավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ծովային արդյունաբերության կազմակերպությանը։
Պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ պայթյունի ժամանակ անձնակազմի 2 անդամների ելքը փակվել է, իսկ երրորդը շտապել նրանց օգնության։ 3-ն էլ զոհվել են։