Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանը զիջել է միջնորդներին

Ուկրաինա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Մեդվեդևը առաջիկայում ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցության կողմերին կներկայացնի իրավիճակի զարգացման իր նոր գրավոր տեսլականը, որից հետո էլ իրենց համար պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ են շարժվելու առաջիկայում:

Փաստորեն, Հայաստանի նախագահը հրապարակավ խոստովանում է, որ մասնավորապես հայկական կողմի համար ուղենիշն այն է, թե ինչ կասեն դրսից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանից: Այլ կերպ ասած՝ Հայաստանը բանակցային գործընթացում վերածվել է սեփական պատկերացում չունեցող կողմի, որովհետև հակառակ պարագայում Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է ասեր, թե Մեդվեդևը կներկայացնի նոր մոտեցումն ու կտեսնենք, թե ինչ ուղղությամբ ենք գնալու, այլ հակառակը՝ ինքը պետք է ասեր հայկական կողմի մոտեցումն ու հայտարարեր, որ հենց այդ ուղղությամբ պետք է գնա բանակցությունը, որպեսզի հայկական կողմը դրանում ունենա այսպես ասած կառուցողական դիրքորոշում:

Սակայն պաշտոնական Երևանն իր բոլոր լիազորությունները և իրավասությունները ղարաբաղյան բանակցային գործընթացում հանձնել է միջնորդներին: Տվյալ պարագայում խոսքը Ռուսաստանին հանձնվելու մասին է, ինչի վկայությունն է թերևս այն, որ ՌԴ արտգործնախարար սերգեյ Լավրովի հրավերով Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 5-6 կայցելի Մոսկվա: Այնտեղ նրան հավանաբար կներկայացնեն հենց այն մեդվեդևյան պատկերացումը, որին սպասում է Սերժ Սարգսյանը: Իսկ սա վկայում է հետևյալ իրողության մասին. Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի այդ նոր պատկերացում կոչվածն ըստ էության լինելու է Հայաստանին նահանջի նոր առաջարկ ներկայացնելը: Բանն այն է, որ Ադրբեջանը չի ընդունում այն, ինչ ներկայացված էր մինչ այժմ, և ահա ռուսները Կազանից հետո կանչում են Նալբանդյանին, որպեսզի Հայաստանին հանձնարարեն ինչ-ինչ հարցերում զիջումների գնալ Ադրբեջանին:

Այսինքն, ադրբեջանական մաքսիմալիզմի և շանտաժի քաղաքականությունն առնվազն ռուսական կողմի մոտ կատարում է իր դերը: Հակառակ դեպքում, եթե հայկական կողմը Կազանում որևէ խնդիր չի առաջացրել, ռուսները մեզ հետ խոսելու բան պարզապես չպետք է ունենային և Ադրբեջանին պետք է կանչեին ինչ որ բաներ բացատրելու, զիջումներ պարտադրելու: Ու այդ իրավիճակը տրամաբանական հետևանք է այն բանի, որ Հայաստանը կարգավորման գործընթացում իր իրավասություններն ու լիազորությունները զիջել է միջնորդներին:

Այդ դեպքում պարզ է, որ ցանկացած քիչ թե շատ փակուղային իրավիճակում զիջման կողմ է դիտվելու Հայաստանը, իրավիճակի լիցքաթափման օբյեկտ է դիտվելու Հայաստանը և սառույցը միշտ Հայաստանի հաշվին է շարժվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում