Ամերիկացի գիտնականները հայտնեցին, որ կարողացել են արհեստական ինտելեկտին սովորեցնել՝ 98% ճշգրտությամբ դեմքի արտահայտությունից զանազանել մարդկային զգացմունքները: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն`վկայակոչելով Case Western Reserve համալսարանի հետազոտողներին:
Ըստ հետազոտողների՝ ռոբոտների նոր հմտությունը կօգտագործվի սոցիալական թերապիայի մեջ: Օրինակ՝ կարդալով անձի էմոցիոնալ վիճակը, ռոբոտները կարող են տրամադրությանը համապատասխան երաժշտություն միացնել։
Բացի այդ, ռոբոտները կարող են գնահատել տերերի առողջությունը, որոնք դեպրեսիվ վիճակում են կամ տառապում են հոգեկան ինչ-ինչ խանգարումներից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորքոտանի ռոբոտին սովորեցրել են սալտո տալ և դոփապար պարել։